ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանում ստեղծված խժդժությունների մեջ Թուրքիան իր դերակատարությամբ անմասն չի մնացել». Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր

10.01.2018 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իրանում ստեղծված խժդժությունների մեջ Թուրքիան իր դերակատարությամբ անմասն չի մնացել». Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր

«Թեեւ առերեւույթ Թուրքիան դատապարտեց Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, սակայն վստահ ենք, որ այսպես ասած տակից` Էրդողանը անդավաճան է մնում իր որդեգրած կեղտոտ ռազմավարությանը` եւ ներքին ձեւերով աջակցում է, որպեսզի Իրանում քաղաքական իրավիճակը ապակայունանա, ավելին, որպեսզի Իրանի դերը նսեմացվիի տարածաշրջանում: Այնպես որ ինչքան էլ Թուրքիան փորձի առերեւույթ դատապարտել այստեղ տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Իրանում ստեղծված խժդժությունների մեջ Թուրքիան իր դերակատարությամբ անմասն չի մնացել»,-«Իրավունք» թերթի հետ զրույցում` անդրադառնալով Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ասաց  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր ԿԱՐԵՆ ԽԱՆԼԱՐՅԱՆԸ:

«Շախմատում եւ քաղաքականության մեջ լինում են անհավանական երեւույթներ»

Հ.Գ. Իսկ որքանո՞վ են այս ամենին խառնվում իրանահայերը, ովքե՞ր եւ ինչո՞ւ են փորձում ապակայունացնել Իրանի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք հնարավոր է, որ Իրանը վերածվի պատերազմական թատերաբեմի` ինչպես որ ժամանակին Սիրիան, այս եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА