ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի. կառավարությունը հաստատեց նախագիծը

11.01.2018 13:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի. կառավարությունը հաստատեց նախագիծը

Այսօր` հունվարի 11-ին, Կառավարության նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հաստատվեց 2018 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելող օրենքը:

Կառավարությունը կփոխհատուցի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար, քանի որ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան:

Նախարարը շեշտեց, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА