ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեթթին ծավալել է լայն գործունեություն

17.01.2018 13:19 ՄՇԱԿՈՒՅԹ
Բեթթին ծավալել է լայն գործունեություն

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալում է ակտիվ գործունեություն եւ պատրաստվում հանդես գալ մի շարք նախաձեռնություններով: Իր գործունեության բերումով վերջերս հայ պատանին համագործակցել է Հոլիվուդում մեծ ճանաչում վայելող լուսանկարիչների հետ:

Այնքան չհրաժարվեցինք, որ «Եվրատեսիլը» մերժեց Հայաստանին

Բեթթին աշխատել է CBS-ի կողմից որպես Հոլիվուդի լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող Մայքլ Ռոուդի հետ: Լուսանկարիչը համագործակցում է ոչ միայն հանրահայտ աստղերի հետ, այլև իր լուսանկարներով օգնում սկսնակներին Հոլիվուդում փառքի հասնել:

Disney-ի աստղ Քորի Ֆոգելմանիսը, ով հայտնի է դարձել Girl Meets World («Աղջիկը ճանաչում է աշխարհը») սերիալի շնորհիվ, խոստովանել է, որ սերիալում դեր է ստացել հենց Մայքլ Ռոուդի՝ իրեն լուսանկարելու շնորհիվ: Ի թիվս այլ աստղերի, Ռոուդն աշխատել է Nickelodeon-ի աստղ Սիերա Բրավոյի և The Fosters («Ֆոսթերները») հեռուստասերիալի դերասանուհի Շերի Սումի հետ, այնպես որ ցանկացած աստղի համար մեծ պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը:  Նշենք նաև, որ լուսանկարիչը համագործակցում է բոլոր խոշոր հեռուստաալիքների և մեդիա ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, ABC-ն, CBS-ը, Variety-ն:

«Հաճելի էր աշխատել նման պրոֆեսիոնալ եւ հանրահայտ անձնավորության հետ: Ուրախ եմ, որ կարողացանք միասին հետաքրքիր լուսանկարներ ստանալ»,-համագործակցության մասին նշում է Բեթթին:

Հավելենք նաեւ, որ բացի Ռոուդի հետ համագործակցությունից Բեթթին աշխատել է նաեւ այլ լուսանկարիչների հետ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ առաջիկայում պատանի արտիստը հանդես կգա բազում անակնկալներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА