ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի քրոջ հուզիչ նամակը եղբորը.Նրանք դարձյալ կծափահարեն քեզ

17.01.2018 14:54 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի քրոջ հուզիչ նամակը եղբորը.Նրանք դարձյալ կծափահարեն քեզ

«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար մղձավանջային շրջան է: «Ռեալը» «Բարսելոնային» զիջում է 19 միավորով և ավելի վատ արդյունքներ է գրանցում, քան Ռաֆայել Բենիտեսի օրոք:

Զիդան. Ռոնալդուին չէի փոխի Սալահի հետ

Իսկ անձամբ Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում ընդամենը 4 գոլ է խփել (այսքան վատ չէր եղել 2005-ից ի վեր) և արդեն 3 խաղ անընդմեջ լռում է:

Ըստ «Whoscored»-ի, Ռոնալդուն եվրոպական թոփ-5 առաջնությունների ռմբարկուների շրջանում գրանցել է հարվածների իրացման վատագույն ցուցանիշը (4,3%):

Իսպանական պարբերականներն էլ գրում են, որ Ռոնալդուն «Ռեալից» բարելավված պայմաններով պայմանագիր է ակնկալում, սակայն ակումբում կարծում են, որ հիմա դրա ժամանակը չէ: «Ռեալի» նախագահը Ռոնալդուի գործակալ Ժորժո Մենդեշին խնդրել է նոր ակումբ գտնել պորտուգալացու համար:

Այսպիսի ծանր պահին Ռոնալդուին հրապարակայնորեն աջակցել է իր քույրը` երգչուհի Կատյա Ավեյրուն: Նա բաց նամակ է գրել եղբորն ու այն տեղադրել «Instagram»-ի իր էջում.

«Երբ 12 տարեկանում դու տեղափոխվեցիր Լիսաբոն` արցունքն աչքերիդ և մեծ հույսերով լի, նրանք ասում էին, որ դու պարզապես հերթական տղան ես Մադեյրայից: 5 տարի չանցած` դու արդեն խաղում էիր «Սպորտինգի» հիմնական կազմում: Երբ դու առաջին խաղերդ էիր անցկացնում մեծահասակների հետ, նրանք ասում էին, որ դու տեխնիկա ունեցող հերթական պատանին ես: Մի քանի ամիս անց դու պայմանագիր կնքեցիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Երբ դու տեղափոխվեցիր Անգլիա, նրանք ասում էին, որ դու պարզապես պոտենցիալ խաղացող ես, որը կարող է կորչել: 6 մրցաշրջանի ընթացքում դու 118 գոլ խփեցիր:

Երբ դու տեղափոխվեցիր «Ռեալ», նրանք ասում էին, որ քեզ գնել են անունիդ համար, որպեսզի մարզաշապիկներ վաճառեն: Բայց 2009 թվականից ի վեր դու 422 գոլ ես խփել 418 խաղերում և գերազանցել ես գրեթե բոլոր ռեկորդները:

Երբ 2008 թվականին դու ստացար քո առաջին «Ոսկե գնդակը», նրանք ասում էին, որ դրանով ամեն ինչ կվերջանա: Բայց դու ևս 4-ը նվաճեցիր:

Երբ դու դարձար հավաքականի ավագը, նրանք ասում էին, որ դու պարզապես հերթական ավագն ես` առանց խարիզմայի և առաջատարի հատկանիշների: 2016 թվականին դու պորտուգալացիներից առաջինն էիր, որ գլխավերևումդ պահեցիր Եվրոպայի չեմպիոնի Գավաթը:

Հիմա, երբ դու խելագարի պես երկու կամ երեք խաղում գոլ չես խփում, նրանք ասում են, որ դու պարզապես հերթական տարեց խաղացողն ես, որը մոտեցել է կարիերայի մայրամուտին, կամ թե արդեն ավարտել ես, դուրս ես եկել խաղից:

ESPN. Ռոնալդուն դարձյալ աշխարհի ամենահայտնի մարզիկն է

Մի' անհանգստացիր: Երբ հերթական տիտղոսը ձեռքից կժպտաս Էյֆելյան աշտարակի բարձունքից, կամ հերթական վճռորոշ գոլը կխփես կամ նոր ռեկորդ կսահմանես, նրանք բոլորն ուշադիր քեզ կնայեն և կծափահարեն:

Խեղճ մարդիկ: Սա այն է, ինչ նրանց մնացել է»,- գրել է Կրիշտիանու Ռոնալդուի քույրը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА