ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

101 Great Goals-ը Մխիթարյանին հիշեցրել է 2009-ի իր երազանքը

17.01.2018 15:27 ՍՊՈՐՏ
101 Great Goals-ը Մխիթարյանին հիշեցրել է 2009-ի իր երազանքը

101 Great Goals կայքը ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանին հիշեցրել է 2009 թվականին ՈՒԵՖԱ-ի կայքի հետ հարցազրույցում նշած իր երազանքը:

Հենրիխ Մխիթարյանին կձերբակալեն, եթե ոտք դնի Բաքու

Հարցազրույցի վերոնշյալ պարբերությունը վերնագրված է ««Արսենալի» երկրպագուն» ու գրված է հետևյալը.

«Մխիթարյանն ինքը երազում է անգլիական Պրեմիեր Լիգայի մասին: «Իմ սիրած թիմն «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակվողական խաղն ու արագ խաղաոճը: Բացի այդ, Արսեն Վենգերը հավատ է ներշնչում երիտասարդ խաղացողներին ու միևնույն ժամանակ արդյունք պահանջում նրանցից: Ինձ դա դուր է գալիս ու մի օր ուզում եմ այնտեղ խաղալ»,- ասել է Մխիթարյանը, որն այդ ժամանակ 10 խաղ էր անցկացրել Հայաստանի հավաքականում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА