ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան հիմա էլ հային հանում է հայի դեմ

17.01.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքիան հիմա էլ հային հանում է հայի դեմ

Թուր­քի­ա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը իշ­խող «Ար­դա­րու­թյուն եւ զար­գա­ցում» կուսակ­ցու­թյան թեր­թի` «Աք­շա­մի» մի­ջո­ցով որո­շել է ուղղակի­ո­րեն մի­ջամ­տել Կ. Պոլ­սո պատ­րի­ար­քա­կան ընտ­րու­թյան հար­ցին` իր ազ­դե­ցու­թյու­նը հի­շեց­նե­լով պոլ­սա­հայ  ներ­հա­մայն­քա­յին, ներ­քա­ղա­քա­կան կյան­քի վրա: Ընդ որում` այս ամենն առա­վել քան ու­շագ­րավ է, քա­նի որ «Աք­շա­մի» սյու­նա­կա­գիր­նե­րից է Թուր­քի­ա­յի մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր, Էր­դո­ղա­նի խմբակ­ցու­թյան ան­դամ տխրահռ­չակ Մար­գար Եսա­յա­նը: Մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ` թուր­քա­կան «Աք­շամ» թերթն այս օրե­րին լծված է քրդա­մետ «Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան» հա­յազ­գի պատ­գա­մա­վոր Կա­րո Փայ­լա­նին սե­ւաց­նե­լու գոր­ծին, որն իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հում Կ. Պոլ­սի պատ­րի­ար­քի ար­դար ընտ­րու­թյան հար­ցը: Մաս­նա­վո­րա­պես` «Աք­շա­մը» գրում է, որ Թուր­քի­ա­յի հայ հա­մայն­քը 10 տա­րի է, ինչ սպա­սում է պատ­րի­ար­քի ընտ­րու­թյա­նը, բայց այդ գոր­ծըն­թա­ցին իր «կեղ­տոտ» մի­ջամ­տու­թյունն է բե­րել Կա­րո Փայ­լա­նը: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, էր­դո­ղա­նա­կան թեր­թե­րը ջանք ու եռանդ չենք խնա­յում տխրահռ­չակ Աթե­շյա­նին պատ­րի­ար­քի պաշ­տո­նում կար­գե­լու հա­մար` մտա­հո­գու­թյուն հայտ­նե­լով, որ Կ. Փայ­լա­նը կա­րող է խան­գա­րել դրան, եւ իր գոր­ծու­նե­ու­թյունն ուղղ­ված է դե­պի Հա­յաս­տան:

Գագաթնաժողով` քաղաքական զրո արդյունքով

Ի դեպ, մինչ այս օրե­րին շա­րու­նակ­վում են, որ­պես պատ­րի­ար­քի հիմ­նա­կան թեկ­նա­ծու­ներ, շրջա­նառ­վել պատ­րի­ար­քի տե­ղա­պա­հի պաշ­տո­նը նախ­կի­նում զբա­ղեց­նող Արամ ար­քե­պիս­կո­պոս Աթե­շյա­նի եւ պատ­րի­ար­քի տե­ղա­պահ նոր ընտր­ված Գեր­մա­նի­ա­յի հա­յոց թե­մի առաջ­նորդ Գա­րե­գին ար­քե­պիս­կո­պոս Բեք­չյա­նի անուն­նե­րը, մեր ու­նե­ցած հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Թուր­քի­ա­յում հայ­կա­կան հա­մայն­քի մե­ծա­մաս­նու­թյու­նը պնդում է, որ պատ­րի­ար­քի աթո­ռին պետք է նստի Գու­գա­րաց թե­մի առաջ­նորդ Գե­րաշ­նորհ Տ. Սե­պուհ ար­քե­պիս­կո­պոս Չուլ­ջյա­նը:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА