ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զավեշտալի է հիմնավորվումը, թե իբր աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է»

17.01.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Զավեշտալի է հիմնավորվումը, թե իբր աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է»

ԱԺ «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ, անդ­րա­դառ­նա­լով կա­ռա­վա­րու­թյան որոշ­մա­նը, ըստ որի, այս տար­վա ապ­րի­լի 1-ից ար­գել­վե­լու է աջա­կող­մյան ղե­կով տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի ներ­մու­ծու­մը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն եւ սահ­մա­նա­փակ­վե­լու է դրանց վե­րա­հաշ­վա­ռու­մը, երեկ ԱԺ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ժա­մին շեշ­տեց, որ կա­ռա­վա­րու­թյու­նը նո­րից հան­դես է եկել «պախկ­վո­ցի խա­ղա­լու» մար­տա­վա­րու­թյամբ. «Մին­չեւ վեր­ջին պա­հը հան­րու­թյու­նից թաքցրե­ցին այդ որո­շու­մը, իսկ ըն­դա­մե­նը հուն­վա­րի 11-ի հեր­թա­կան նիս­տում, վեր­ջին օրա­կար­գա­յին հար­ցով, այս­պես ասած, սղաց­նե­լով անց­-կաց­րե­ցին այդ որո­շու­մը: Ու գի­տե՞ք ինչն է զա­վեշ­տա­լի, որ հիմ­նա­վոր­վում է, թե իբր աջ ղե­կով ավ­տո­մե­քե­նա­նե­րի շա­հա­գոր­ծու­մը վտան­-գա­վոր է, սպառ­նում է մարդ­կանց կյան­քին եւ առող­ջու­թյա­նը: Լավ, եթե այդ­պես է, ու­րեմն՝ պետք է ընդ­հան­րա­պես ար­գել­վի աջ ղե­կով մե­քե­նա­-նե­րի շա­հա­գոր­ծու­մը: Սա մո­տա­վո­րա­պես նման է այն վար­քագ­ծին, որ են­թադ­րենք, օրե­րից  մի օր հայտ­նա­բեր­վի, որ աս­պի­րի­նը կամ անալ-­գի­նը վտան­գա­վոր են մար­դու կյան­քի հա­մար, եւ հա­ջորդ ամս­վա 1-ից դա­դա­րեց­նեն այդ դե­ղե­րի ներկ­րու­մը, բայց ասեն՝ ժո­ղովր­դի այն մա­սը, որ այդ դե­ղերն ար­դեն առել է, թող օգ­տա­գոր­ծի: Եթե, իս­կա­պես, այն վտանգ  է ներ­կա­յաց­նում  ազ­գաբ­նակ­չու­թյան հա­մար, ու­րեմն՝ ընդ­հան­-րա­պես պետք է այն բա­ցառ­վի, ոչ թե ով ու­նի պա­հի իրեն՝ սպա­նի, ով էլ չու­նի՝ ապա­հո­վագր­վի այդ վտան­գից»:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

Ըստ Գ. Պետ­րո­սյա­նի, կա­ռա­վա­րու­թյու­նը նման կա­րե­ւոր  նա­խագ­ծե­րը, որոնք վե­րա­բե­րում են ազ­գաբ­նակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյան կեն­սա­կան շա­հե­րին, պետք է հաշ­վի առն­վի ժո­ղովր­դի  կար­ծի­քը. «Չի՛ կա­րե­լի գաղտ­նի, ժո­ղովր­դից թա­քուն նա­խագ­ծեր անց­կաց­նել:  Ի վեր­ջո, ես ող­ջա­միտ հիմ­քեր ու­նեմ կաս­կա­ծե­լու, որ այս­տեղ ոչ թե խնդրո առար­կան ազ­գաբ­նակ­չու­թյան կյան­քը կամ առող­ջու­թյու­նը հնա­րա­վոր վտանգ­նե­րից ապա­հո­վագր­վե­լու մտադ­րու­-թյունն է, այլ սա ինչ-որ մե­կի կամ ինչ-որ խմբի խմբա­յին շահ է, ինչ-որ նա­խա­գիծ, որի կեն­սա­գոր­ծումՆ ուղղ­ված է ոչ թե հան­րա­յին շա­հե­րի բա­-վա­րար­մա­նը, այլ կոնկ­րետ ան­ձանց  կոնկ­րետ հա­վակ­նու­թյուն­նե­րի կեն­սա­գործ­մա­նը»:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА