ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կարգով հետաձգել կամ տարաժամկետ կատարել մաքսատուրքերի վճարումը

17.01.2018 17:18 ԻՐԱՎՈՒՆՔ
Ի՞նչ կարգով հետաձգել կամ տարաժամկետ կատարել մաքսատուրքերի վճարումը

Մաքսային  միության  մաքսային  օրենսգրքի  12-րդ գլխում նախատեսված է այն կարգը, որով հնարավորություն  է  ընձեռվում   հետաձգել  կամ   տարաժամկետ   կատարել  մաքսատուրքերի   վճարումը:

Կնոջը դաժանությամբ ծեծող ամուսինը կալանավայրում ինքնավնասում է կատարել

Հետաձգելու  կամ  տարաժամկետ  կատարելու մասին որոշումը կայացվում է վճարողի գրավոր դիմումի հիման վրա:

Մաքսատուրքերի  վճարումը  հետաձգելու  կամ  տարաժամկետ  կատարելու  մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները`

1)   վճարողի մասին տեղեկությունները,

2)   ապրանքների   անվանումները,

3)   արտաքին առևտրային պայմանագրի(միջազգայի  պայմանագրի)   վավերապայմանները,

4)   վճարումը  հետաձգելու  կամ  տարաժամկետ  կատարելու  հնարավորություն  ընձեռելու հիմքերը,

5)   մաքսատուրքերի գումարը, որի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու դիմում է ներկայացվում,

6)   վճարումը  հետաձգելու  կամ  տարաժամկետ  կատարելու  հնարավորություն  ընձեռելու համար հայցվող ժամկետը,

7)      այն  մաքսատուրքերի   գումարների      փուլ  առ փուլ   վճարման  ժամանակացույցը,  որոնց  մասով  վճարումը  տարաժամկետ  կատարելու  դիմում  է  ներկայացվում:

Դիմումի    հետ    մաքսային    մարմին    պետք    է    ներկայացվի մաքսատուրքերի   վճարումը   հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար հիմքերի  առկայությունը     հաստատող փաստաթղթերը:

Մաքսատուրքերի   վճարումը   հետաձգելու   կամ   տարաժամկետ   կատարելու   հնարավորություն   ընձեռելու,   կամ   վճարումը   հետաձգելու   կամ   տարաժամկետ  կատարելու հնարավորության ընձեռումը մերժելու մասին որոշումը կայացվում է այդ մասին  դիմում  ներկայացնելու  օրվանից  տասն  աշխատանքային  օրը  չգերազանցող  ժամկետում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА