ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր հանգամանքներ Սանչեսի տրանսֆերային գործարքում

17.01.2018 18:25 ՍՊՈՐՏ
Նոր հանգամանքներ Սանչեսի տրանսֆերային գործարքում

Իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն թարմ տեսանյութ է հրապարակել «Youtube»-ում, որում նոր մանրամասներ է ներկայացրել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակման վերաբերյալ:

Ռամոս. Մենք նորից հնարավորություն ունենք ապացուցելու, որ Եվրոպայի արքաներն ենք

Բալագեն հաստատել է, որ Ալեքսիսը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և մանկունիացիները ֆավորիտ են համարվում չիլիացու տրանսֆերի հարցում:

Բայց Ժոզե Մոուրինյուն միակ մարդը չէ, որը հետաքրքրված է Սանչեսի ծառայություններով: «101GreatGoals.com»-ը գրում է, որ ըստ Բալագեի, եթե տեղափոխությունը ՄՅՈւ չկայանա, կա ևս մեկ «գաղտնի» ակումբ, որը պատրաստ է թիմ հրավիրել Սանչեսին: Լրագրողը շտապել է տեղեկացնել, որ այդ ակումբը «Լիվերպուլը» չէ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսը համաձայն է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն ՄՅՈւ-ն չի գնի չիլիացու տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ: Որոշ պնդումների համաձայն էլ, Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանն «Արսենալում» Սանչեսից պակաս չվաստակի և դա է պատճառը, որ այս ֆուտբոլիստների փոխանակումը դեռևս ձգձգվում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА