ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կախված է ապրանքաշրջանառության ծավալից. ՀՀ վարչապետ

17.01.2018 20:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կախված է ապրանքաշրջանառության ծավալից. ՀՀ վարչապետ

Այսօր ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր  Վահե Էնֆիաջյանը ՀՀ կառավարության ղեկավարից հետաքրքրվեց, թե Հայաստանն Իրանի հետ երկաթգծի հետ կապված իր վերջո հաշվարկ ու ծրագիր ունի թե` ոչ եւ երբ հնարավոր կլինի կառուցել այն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով` երկաթգծի կառուցումը խիստ կախված է ապրանքային հոսքերից, որոնք հնարավոր են այդ ճանապարհով իրագործել.«Կարծում եմ` երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չէ , հատկապես եթե այդ տրանսպորտային ուղղու տեղափոխումը ծավալներից ելնելով կարող է այնպես լինել, որ լրացուցիչ ծավալներ չգան եւ ծախսերը չփակվեն: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ ակտիվացնենք այդ շուկան եւ հասկանանք, որպես տրանզիտային երկիր շարժվենք առաջ»,-ընդգծեց վարչապետ Կարապետյանը:

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА