ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք սովոր ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները.Ղրղստանի հայ համայնքի ղեկավար Եվգենի Հակոբյան

18.01.2018 00:16 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
Մենք սովոր ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները.Ղրղստանի  հայ համայնքի ղեկավար  Եվգենի Հակոբյան

2017 թվականի վերջում Ղրղստանի «Արարատ» հայ համայնքի ղեկավար, «ՈւՀԱ Ղրղրստան» ակումբի նախագահ Եվգենի Հակոբյանին շնորհվեց Ղրղստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչումը և շքանշան: Մեզ հետ զրույցում Ե. Հակոբյանը պատմեց իր, հայկական համայնքի, ՈՒՀԱ-ի եւ այլնի մասին:

ԱԻՆ 6 մարտական հաշվարկ է ժամանել է Օպերայի շենք՝ ծխի մասին ահազանգով. պարզվել է՝ նկուղում խորոված են անում

-Պրն. Հակոբյան, պատմեք, խնդրում եմ, Ղրղստանի հայ համայնքի մասին:

- 2017 թվ.-ի մարտին Ղրղստանի Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվեց “Արարատ” հայկական համայնք” հասարակական միությունը:

Հիմնադիրները հայ գործարարներն են, ովքեր ապրում են մեր երկրում: Ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Ղրղզստանի Ժողովուրդների վեհաժողովի նախագահ Թոքոն Մամիտովին, որը խթանեց  մեզ միավորվել եւ գրանցվել: Մեզ ընդունեցին Ղրղզստանի մեծ եւ բարեկամական ընտանիքի կազմի մեջ: Այսօրվա դրությամբ երկրում ապրում է շուրջ 700 հայ:

Կարճ ժամանակահատվածում արված են մեծ քանակությամբ բարի գործեր:

Իրականացվել է Հայաստանի Տան շնորհանդեսը, որին հրավիրված էին ոչ միայն Ղրղստանում ապրող հայերը, այլև` եղբայրական ազգերի համայնքների ղեկավարները, երկրի հայտնի եւ հարգված մարդիկ:

Սփյուռքը ձեռք  է բերել գրասենյակ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է բեղմնավոր աշխատանքի համար` ի շահ Ղրղզստանի հայերի: Այժմ Ղրղզստանի հայերն ունեն իրենց սեփական տունը:

Այս ընթացքում անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ. “Հայաստան” գրքերի ցուցահանդեսը, կիրառական մշակույթի ցուցահանդես, մարզական միջոցառումներ հայ երիտասարդների մասնակցությամբ:

Իրականացվում է Ղրղզստանի հայերի մարդահամարը: Ավարտին են մոտենում «Ղրղզստանի հայերը» գրքի թողարկման նախապատրաստական աշխատանքները: Իսկ 2017 թ. սեպտեմբերին Սփյուռքի ղեկավարությունը մասնակցեց Երեւանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովին:

Համայնքի ծրագրերը շատ են: Սա նաեւ հայ եւ ղրղզական գործարարների շփումների ընդլայնումն է: Երկու երկրները Մաքսային միության անդամներ են: Եվ սա բացահայտում է այն մեծ հնարավորությունները, որոնք պետք է օգտագործվեն երկու ժողովուրդների շահերի համար: Իսկ մեր համայնքը կարող է դառնալ երկու երկրների միջեւ յուրօրինակ ուղեկցորդ ոչ միայն մշակութային կապերի զարգացման համար, այլեւ` նպաստել բիզնեսի զարգացմանը:

- Ինչպիսի՞ն է ժամանակակից համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը:

-  Պետք է նշեմ, որ Ղրղստանի հայերը մեծ հարգանք են վայելում: 700 հայերի թվում քիչ չեն պրոֆեսորները, գիտությունների թեկնածուները, դոկտորները, մշակույթի վաստակավոր գործիչները, ժողովրդական արտիստները, պոետները:

Ովքեր են այս շաբաթ Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարները

Համայնքը ծրագրում է հրապարակել սեփական թերթ, որտեղ իրենց հայրենիքից հեռու ապրող հայերին կծանոթացնենք Հայաստանի պատմության, աշխարհի հայտնի հայերի, մարզիկների եւ այլնի հետ:

Ես ունեմ երազանք, որ Բիշքեկում վանք կառուցվի: Հայերը պետք է այստեղ ունենան իրենց եկեղեցին: Մենք հասկանում ենք, որ դա մեծ ջանքեր է պահանջում, բայց ճանապարհը պետք է հաղթահարվի:

-    Իսկ ինչպե՞ս է լուծվում հայոց լեզվի եւ հայապահպանության խնդիրը:

-  Ցավոք, Ղրղստանում ծնված հայերը մեծամասամբ  չգիտեն մայրենի լեզուն: Հիմնականում դա վերաբերում է այն ընտանիքներին, որտեղ ծնողներից մեկն այլազգի է: Բայց ուրախալին այն է, որ նույնիսկ չիմանալով լեզուն` մեր հայերը չեն դադարում հայ մնալ: Նրանք հիշում են իրենց արմատները: Հարգում եւ պահպանում են սեփական ազգի  ավանդույթները:

Մենք ծրագրում ենք համայնքին կից բացել հայերենի կիրակնօրյա անվճար դասընթացներ:

-    Ինչպիսի՞ն են Ղրղստանի հայ համայնքի հիմնախնդիրները:

- Խնդիրները` դա մեզ մասին չէ: Մենք սովոր ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Միշտ համարել և համարում եմ, որ խնդիրները մարդու գլխի , իր մեջ են: Մենք երիտասարդ համայնք ենք և քայլ առ քայլ ենք լուծում մեր առջև դրված խնդիրները: Համոզված եմ` ամեն ինչ մեր ձեռքերում է:

- Արդյո՞ք հաստատվել է Հայաստանի հետ ակտիվ կապ:

- Կարճ ժամանակահատվածում մենք կապ ենք հաստատել և' Հայաստանի ԶԼՄ-ների, և' Սփյուռքի նախարարության, և' բիզնես կառույցների հետ: Եւ մոտակա ժամանակ մենք ձեզ հետ կտեսնենք դրա արդյունքը:

- Դուք ծնվել և մեծացել եք Բաքվում: Այնտեղից մեկնել եք 1990 թվ.-ին ջարդերի ժամանակ: Կարո՞ղ եք կիսվել Ձեր հիշողություններով: Ի՞նչ էր կատարվում Ձեր աչքի առջև:

- Ճիշտն ասած` այդ ամենն անցյալ կյանքում էր: Այդ էջն ես թերթել եմ: Մենք ստացանք հերթական պատվաստումը, և համոզված եմ` էլ ավելի ուժեղ դարձանք: Կարծում եմ` այդ ահավոր, ողբերգական օրերը փոխադրելու իմաստ չկա: Իմ` 17-ամյա պատանու բախտը բերեց: Ես եւ ծնողներս կենդանի մնացինք: Չնայած, եթե 5 րոպեով ուշանար զորքը, ողբերգությունից չէինք խուսափի: Մենք երեք օր ապրում էինք դպրոցում` աշխատանքի կաբինետում: Կողքը` հարեւան կաբինետում, թաքնվել էր դպրոցի տնօրենը, որն ազգությամբ հայ էր: Եւ հետո մեկ տարվա ընթացքում մեկը մեկի հետեւից կարողացանք լքել Ադրբեջանը: Մեր բնակարանը կողոպտեցին և գրավեցին: Այդպես, 17 տարեկանում ես եկա Ղրղստան, որտեղ այդ պահին ընտանիքով ապրում էր հորեղբայրս եւ ուսում էր ստանում մեծ եղբայրս:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

- Ձեր կարծիքով,  արդյո՞ք հնարավոր է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ երկու հարևան ազգերի խաղաղ գոյատևումը:

– Կարծում եմ, ամեն հայ երազում է դրա մասին: Վաղ, թե ուշ դա կիրագործվի: 

- 2017 թվականի վերջում ՂՀ նախկին նախագահ Ա. Շ. Ատամբաևը Ձեզ շնորհեց Ղրղստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչումը եւ շքանշան: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել Ղրղստանում Ձեր գործունեության մասին:

- Դա որոշ չափով անսպասելի էր: Բանն այն է, որ ես 22 տարի է, ինչ ղեկավարում եւ վարում եմ ՈւՀԱ-ի (КВН) խաղերը Ղրղստանում: Այդպես, 2003 թվականին ես դարձա Ղրղզստանի կառավարության պետական մրցանակի դափնեկիր: ՈւՀԱ-ի ոլորտում ունեցած արժանիքների համար մեր նախագահն ինձ շնորհեց մշակույթի վաստակավոր գործչի կոչումը: Չեմ թաքցնի` հաճելի է, երբ քո աշխատանքը գնահատում է ոչ միայն ժողովուրդը, այլև` իշխանությունը:

- Երկար տարիներ գլխավորելով Ղրղստանի ՈՒՀԱ-ն` շփում հաստատե՞լ եք Հայաստանի ՈՒՀԱ-ի հետ:

- 1999 թվականին իմ հրավերով Բիշքեկ շրջագայության եկավ ՈՒՀԱ-ի  «Նոր հայեր» թիմը` Արման Սաղաթելյանի գլխավորությամբ: Այդ աստղային կազմի երկու ելույթները Բիշքեկում մեծ հաջողություն ունեցան:

Մենք ընկերական հարաբերությունների մեջ ենք «Տաշքենդի հայեր» թիմի հետ: Ոչ մեկ անգամ ենք խաղացել միասին: «Նոր հայերից» հետո Բիշքեկում Հայաստանից թիմեր չեն եղել: Բայց մենք բաց ենք նրանց համար և միշտ ուրախ ենք իրենց տեսնել:

- Ըստ Ձեզ` ի՞նչ դեր ունի ժամանակակից ՈՒՀԱ-ն հետխորհրդային տարածության վրա և ինչո՞ւմ է կայանում նրա երկարակեցության եւ ժողովրդականության գաղտնիքը:

- ՈՒՀԱ-ն յուրահատուկ խաղ է, որի շնորհիվ անձամբ ես ձեռք բերեցի մեծ թվով ընկերներ ողջ աշխարհում: Այսպես ասած` ՈՒՀԱ-ի եղբայրություն է: Այդ քանակության տաղանդավոր երիտասարդություն հավաքել մեկ վայրում կարող է միայն ՈւՀԱ-ն: Դա է մեր խաղի երկարակեցության գաղտնիքը: ՈւՀԱ-ն երիտասարդների խաղն է: Փաստացի` հավերժ շարժիչ է:

- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի և արմատների մասին:

«Շախմատում եւ քաղաքականության մեջ լինում են անհավանական երեւույթներ»

-  Մորս կողմից տատիկս ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի գ. Արջաձորում: Մայրս Բաքվեցի  է:  Հայրս ծնունդով Խանլարից է, իսկ նրա ցեղը` Գետաշենից: Ծնողներս, Փառք Աստծո, կենդանի են և առողջ: Ինձ հետ են ապրում:

Ընտանիքս միջազգային է: Կինս կիսով չափ գերմանացի է, կիսով չափ` ռուս: Մենք երեք երեխա ունենք: Աղջիկս` Նարինեն, 18 տարեկան է: Նա Սանկտ Պետերբուրգի  կինոյի եւ TV-ի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ապագա ռեժիսոր է: Երկու որդի ունեմ. Եվգենին 15 տարեկան է: 10-րդ դասարանի աշակերտ է: Անցյալ տարի ավարտեց երաժշտական դպրոցը: Գարիկը  7 տարեկան է, սովորում է առաջին դասարանում: Կինս ժամանակին նույնպես ՈւՀԱ-ում էր խաղում: Այդպես էլ հանդիպեցինք…

Զրույցը վարեց  Զարուհի Բաբուխանյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА