ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջիգարխանյանի ընկերը մանրամասներ է ներկայացրել դերասանի առողջական վիճակի մասին

18.01.2018 15:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջիգարխանյանի ընկերը մանրամասներ է ներկայացրել դերասանի առողջական վիճակի մասին

Հունվարի 18-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին: Նրա մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը հաստատեց այդ լուրը:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը ասել է, որ կարծես թե սրտի հետ խնդիր չունի, հնարավոր է նրա մոտ ինչ-որ վարակ կա, ու հաշվի առնելով նրա ունեցած հիվանդությունների «ծաղկեփունջը»՝ դա վտանգավոր է:
Նա հավելել է, որ բժիշկները մտադիր են տոմոգրաֆիա անել, որպեսզի հասկանան դերասանի ինքնազգացողության վատացման պատճառը:

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Հիշեցնենք որ, այսօր առավոտյան հայտնել էինք, որ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի իր դրամատիկ թատրոնից հոսպիտալացվել է:

«Շտապօգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից տեղափոխել է Պիրոգովի անվան կլինիկական հիվանդանոց՝ հիպերտոնիկ ճգնաժամ ախտանշանով: Բժիշկները նաև կասկածներ ունեն առ այն, որ դերասանի մոտ նևրալգիա և վիրուս կա»,- նշել էր քաջատեղյակ աղբյուրը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА