ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է քրեական հեղինակություն «ալավերդցի Վահագը», որը ձերբակալվեց այսօր

18.01.2018 16:43 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ով է քրեական հեղինակություն «ալավերդցի Վահագը», որը ձերբակալվեց այսօր

Այսօր արդեն տեղեկացրել ենք, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազությա հաղորդագրության բացահայտվել են անցած տարվա հունիսին Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները եւ ձերբակալվել է հանցավոր խմբի ղեկավարը: 

Հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. Նախագահը՝ շրջանավարտներին

Ըստ հաղորդագրության, 2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը  կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն:

Շրջանառվող լուրերի համաձայն ձերբակալված հանցավոր խմբի ղեկավար Վ. Ա. նույն ինքը Ավալերդցի Վահագն է:

Հիշեցնենք, որ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վ. Աբգարյանը Վերնիսաժի մոտ կրակոցներիծ վիրավորված անձն էր: Կան տեղեկություններ, որ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Ի դեպ, կան լուրեր, որ այսօր ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նրան ձերբակալելու համար իրավապահները գնացել են ընկերուհու տուն, ջարդել տան դուռը: Նա կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությունը օժանդակելու մեջ: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА