ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում

18.01.2018 19:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե Թուրքիան դրանցով հարձակվի Սիրիայի  Աֆրին քրդաբնակ շրջանի վրա:

Սիրիայում ասել են՝ որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերից արած հայտարարության մեջ Միքդադը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվելիք ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես հարձակում:


Աղբյուրը հաղորդում է նաև, որ Անկարան Աֆրինի վրա հարձակման ժամանակ օդուժ օգտագործելու նպատակով բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ՝ հիշեցնելով, որ Սիրիայի օդային տարածքի հիմնական մասի հսկողությունն իրականացնում են Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղադրված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը:«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է ոչնչացնել թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե դրանք փորձեն որևէ հարձակում իրականացնել»,- ասել է արաբական հանրապետության փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ  Անկարան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ճյուղավորում: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն:  Մասնավորապես Թուրքիայի նախագահը մի քանի անգամ  հայտարարել է, որ եթե Սիրիայի քրդերը վտանգ ստեղծեն իրենց սահմանների համար, ապա իրենք կներխուժեն Սիրական Աֆրին և Մանբիչ շրջաններ, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: Վերջին օրերին մի շարք թուրք պաշտոնյաներ արդեն հայտարարել են մոտ օրերս Աֆրինում ռազմագործողություն սկսելու մասին: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА