ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՄ Է ՀԱՍՆՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ. ՓԱՍՏԱԲԱՆ

19.01.2018 13:42 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՄ Է ՀԱՍՆՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ. ՓԱՍՏԱԲԱՆ

- Հորս մահից հետո պարզվեց, որ թողել է կտակ, որով Կոմիտասի տունը (նկատի ունի Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցին հարող բնակարանները) կտակել է եղբորս, իսկ ամառանոցի մասին ոչ մի բան չի գրել: Ես հայտարարություն տվեցի նոտարին, որպեսզի ժառանգեմ ամառանոցը, սակայն պարզվեց, որ եղբայրս էլ է հայտարարություն տվել նոտարին` ամառանոցը ժառանգելու համար: Ասում եմª ա°յ անկուշտ, տունը քեզ է կտակել, ամառանոցն էլ ինձ է հասնում: Ասում է, որ իրավունք ունի: Արդյոք այդպես է: 
Անահիտ, Երեւան

Անձրևաջրերի, ջրահեռացման սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1200 հոդվածի, որն իմպերատիվ է, կտակարարի գույքի չկտակված մասը բաշխվում է ըստ օրենքի` ժառանգների միջեւ, օրենքով սահմանված կարգով: Այդպիսի ժառանգների թվին է դասվում, հարգելի Անահիտ, Ձեր եղբայրը, որին, ըստ կտակի, թողնվել է նաեւ գույքի մի մասը, տվյալ դեպքում` Կոմիտասի բնակարանը:

Ամփոփենք. Ձեր եղբայրը, որպես առաջին հերթի ժառանգ, իրավունք ունի Ձեզ հետ միասին հավասարապես ստանալու ժառանգության զանգվածը, տվյալ դեպքում` ամառանոցը:

Անահիտի կողմից հնչեցվել է երկրորդ հարցը.

- Հայրս ինչ բարոյական իրավունք ուներ` առանց պատճառի ինձ զրկել բնակարանից: Կա նման օրենք, թե` ոչ:
-Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 1201 հոդածի` Ձեր հայրն իրավունք ուներ զրկելու Ձեզ` ժառանգության մի մասից, առանց պատճառների բացատրության, ինչը որ կատարել է: Այսինքն, Ձեր հայրիկի գործողությունները եղել են իրավաչափ, բխել գործող իրավանորմից:

ԵԹԵ ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐՈՂԸ ՉՈՒՆԻ ԵԿԱՄՈՒՏ

Երկրորդ հարցի հեղինակը Գայանեն է, ով ցանկանում է ճշտել ալիմենտի չափը մեկ երեխայի համար: 
-Ալիմենտը` երեխայի ապրուստի միջոցն է, եւ օրենքի ուժով ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Այն դեպքում, երբ ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները` ալիմենտը, բռնագանձվում է դատական կարգով: 
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածի` 1 երեխայի համար կազմում է տվյալ անձի վաստակի կամ այլ եկամտի մեկ քառորդի չափով: Հայաստանյան իրականության մեջ, ցավոք, կան բազմաթիվ դեպքեր, երբ ալիմենտի չափը սահմանելիս դատարանը կանգնում է խնդրի առաջ, այնքանով, որքանով պոտենցիալ ալիմենտ վճարողը չունի ոչ վաստակ, ոչ եկամուտ: Տվյալ դեպքում գործում են ամսական միջինացված գներ, որն էլ սահմանում է դատարանը: Այն մոտավորապես տատանվում է ամսական կտրվածքով 8000-ից մինչեւ 20.000 դրամ:

ՆՎԵՐԸ ՉԻ ԲԱԺԱՆՎՈՒՄ

Նոնան Երեւանից գրում է.

- Համատեղ ամուսնության ընթացքում տատիկիցս նվիրատվություն եմ ստացել մեկ սենյականոց բնակարան: Այժմ ամուսնալուծվում եմ: Որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված սեփականություն, այն եւս ենթակա է բաժանման:

-Ոչ, ենթակա չէ: Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր ստացած գույքը նրա սեփականությունն է: Այն կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ կետի ուժով: 
Դատաիրավական պրակտիկայում վարույթիս տակ է գտնվել քաղաքացիական գործ, երբ մինչ ամուսնությունը կինը ձեռք էր բերել սեփականության իրավունքով անշարժ գույք, սակայն համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի հաշվին կատարվել էին ներդրումներ, մասնավորապես, կատարվել էր վերակառուցում, որը նշանակալի չափով ավելացրել էր այդ գույքի արժեքը, ուստի դատարանի համապատասխան ակտով, ի ղեկավարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի երրորդ կետի, այն համարվեց համատեղ սեփականություն, չնայած տվյալ գույքը ձեռք էր բերվել ամուսիններից մեկի կողմից` մինչ ամուսնությունը: 
Հարցի հեղինակը` Հասմիկը, գրում է, որ աշխատում է միջազգային գրասենյակում, հաղթել է մրցույթում, սակայն աշխատանքային պայմանագիր կնքել են որոշակի ժամկետով:

Սփյուռքի նախարարությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացրել

-Միանշանակ կդժվարանամ պատասխանել, քանի որ պարզ չէ կատարվող աշխատանքը եւ բնույթը: Հակված եմ կարծելու, որ վերջինիս հետ պետք է կնքվեր անորոշ ժամանակով աշխատանքային պայմանագիր, այնքանով, որքանով որպես կանոն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքվում են սեզոնային աշխատանքներ կատարելու ընթացքում:

ԵՐԲ Է ԱՆՁԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՏՈՒԺՈՂ

Հաջորդ հարցի հեղինակը Սուրենն է.

- Որ դեպում է անձը ճանաչվում տուժող:

-Հարգելի Սուրեն. անձը, ում Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, ճանաչվում է տուժող: Օրենքի ուժով վերջինս ձեռք է բերում իրավունքներ եւ պարտականություններ, վերջինիս վերաբերյալ որոշումը կայացվում է հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА