ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիրն այն վիճակում չէ, որ առանձին ոլորտում գերշահույթներ ունենան»

19.01.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երկիրն այն վիճակում չէ, որ առանձին ոլորտում գերշահույթներ ունենան»

Այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր գնաճին: «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցության պատգամավորները բացատրություն էին պահանջում կառավարությունից, գործադիրի ներկայացուցիչներն էլ պնդում, թե գնաճը սարսափելի չէ: Այս, ինչպես նաեւ հունվարի 23-ին խորհրդարանում կայանալիք «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

«ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ, ՏԵՐԵՐԸ ՕԳՏՎԵԼՈՎ ԱՌԻԹԻՑ, ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

–Պարոն Բագրատյան, ի՞նչ կարելի է ակնկալել գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներից:

– Նախ` լսումների ժամանակ պետք է կարողանանք ապացուցել, որ թանկացումները ոչ թե միջազգային շուկայի գնաճի հետեւանք է, այլ պայմանավորված է տեղի մենաշնորհներով եւ հարկային քաղաքականությամբ: Այդ մենաշնորհների տերերը, օգտվելով առիթից լրացուցիչ գերշահույթներ են ստացել, եւ ապացուցելով սա` բնականաբար, կհասնենք նաեւ արդյունքի, որ սկսեն այդ գները իջնել: Ի վերջո, եթե մենաշնորհ են տրամադրել, նաեւ պարտավորվում են կարգավորել գները:

– Իսկ ո՞ւմ եք ապացուցելու` մենաշնորհների տերերի՞ն, թե՞ կառավարությանը, որովհետեւ, ըստ էության, ԱԺ-ում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ էական գնաճ չի տեսնում:

– Կառավարությունն, իհարկե, կցանկանա պաշտպանել այդ վարքագիծը, որպեսզի կարողանա լրացուցիչ եկամուտ ապահովել: Եթե դուք հետեւել եք, պետք է նկատած լինեք, որ բյուջեի 100 միլիարդ լրացուցիչ եկամուտները հիմնականում նախատեսվում է հավաքել հարկերի հաշվին: Այսինքն` այն, որ նախատեսվում էր 2018 թվականի բյուջեով 100 միլիարդ լրացուցիչ մուտքեր, դրա առյուծի բաժինը հարկերով է պայմանավորված: Հետեւաբար, իրենք պետք է պաշտպանեն այդ բյուջեն: Իսկ մենք, ամեն դեպքում, պետք է ապացուցենք, որ լրացուցիչ թանկացումներ կան, որոնք ձեւավորվել են ներքին շուկայում: Եվ վստահ են, որ հաջողելու ենք, իսկ եթե փորձենք միայն աքցիզային հարկի եւ ԱԱՀ-ի մասով ճնշումներ գործադրել, կձախողենք: Այնպես որ, պետք է փորձենք ազդել գնաճի վրա, կստացվի, թե` ոչ, կապված է հիմնավորումից, եւ եթե պետք լինի, հանրային ճնշում էլ կգործադրենք:

«ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆՔ ԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ԴՆԵԼ»

–Հենց այդ հանրային ճնշում գործադրելու ճանապարհով գնաց «Ելքը»` այսօր գնաճի դեմ երթ կազմակերպելով: Սա հարցի լուծման ընդունելի՞ տարբերակ է, թե, պարզապես, «Ելք»-ականները փորձում են ինքնահաստատվել փողոցում:

– «Ելքի» նպատակը չգիտեմ: Իհարկե, ողջունում ենք ցանկացած պայքար գնաճի դեմ ու նորմալ ենք համարում: Բայց մենք այդ ճանապարհը չենք համարում արդյունավետ եւ կարծում ենք, որ խորհրդարանական հարթակը այս հարցում պետք է շատ կարեւոր ազդեցություն ունենա: Վստահ ենք, որ հաջողելու ենք առնվազն գերշահույթների մասով նվազեցումների հասնել: Պետք է նաեւ փորձենք թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման խնդիր դնել: Ճիշտ է, բյուջեն արդեն հաստատվել է եւ նախատեսված չէ, բայց պետք է փորձենք լրացուցիչ հնարավորությունների պայմաններում, եթե, ասենք, 100 միլիարդի լրացուցիչ եկամուտ է ակնկալվում, դրա գոնե 10 միլիարդն ուղղել ոչ թե ենթակառուցվածքների զարգացմանը, այլ թոշակների բարձրացմանը:

ԱԹԵԻՍՏ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԳՆԱ՞ ՄԱՅՐ ԱԹՈՌ

– Փաստորեն, խոսքը 2019 թվականի՞ մասին է, քանի որ 2018-ի բյուջեով թոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէր:

– Ոչ, 2018 թվականի կեսից էլ կարող են նախատեսված եկամուտների 10 տոկոսը հատկացնել թանկացումների մեղմացմանը:

«ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ԹՈՂԵԼ»

–Ի դեպ, գազի գնի բարձրացման վերաբերյալ ՀՀ վարչապետը շեշտեց, որ տեղի է ունեցել ոչ թե թանկացում, այլ վերականգնվել է այն գինը« որին սովոր ենք եղել...

– Բացարձակ անընդունելի է այդ տեսակետը: Գազի գինը ոչ թե պետք է թանկանար 20 դրամով, այլ պետք է նվազեր: Մենք անպայման պետք է քննիչ հանձնաժողով ստեղծենք եւ վերանայենք գազի գինը: Պետք է պարտադիր, անպայման նվազեցնենք այդ գինը: Կոնկրետ ես կարծում եմ, որ գազի գինը ուռճացված է, եւ գերշահույթներ կան այդտեղ: Իհարկե, կարող է դա շահույթների տեսքով չարտահայտվել, այլ ծախսերի տեսքով դուրս գրվել, բայց մեծ հաշվով վստահ եմ` կարող ենք հիմնավորել, որ այդտեղ գերշահույթ են տալիս: Ու պետք է իրենք հրաժարվեն դրանից, որովհետեւ երկիրն այն վիճակում չէ, որ առանձին ոլորտում գերշահույթներ ունենան:

– Եթե, ի վերջո, հաջողվի ապացուցել, որ գնաճն ուռճացված էր: Պետք է բավարարվե՞նք այդ գների մեղմացմամբ, թե՞ մեղավորներն ու մի քանի շաբաթում ավելի հարստացածները պետք է պատժվեն:

– Կարևոր է, որ նախ վերլուծենք այս ամենը, եւ երկրորդ` գերշահույթ ստացողները պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել բյուջեի եւ պետության նկատմամբ: Պետք է գտնել միջոցներ` վերադարձնելու այդ գերշահույթները: Որեւէ բան չի կարելի անհետեւանք թողել, որովհետեւ դա հնարավորություն է ստեղծում, որպեսզի առանձին մարդիկ, առանձին խմբեր օգտվեն դրանից` համարելով, որ պետությունն իր գործիքակազմով չի կարողանում կարգավորել եւ համապատասխան մեխանիզմներ դնել: Այս հոգեբանությունը պետք է փոխել, իսկ փոխել կարելի է` միայն որոշակի ֆինանսական աջակցություն կիրառելով:

«ԷԺԱՆԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉՆՉԻՆ ՏՈԿՈՍ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ»

–Ամեն դեպքում, կառավարությունը նշում է, որ առանձին ապրանքների թանկացումների կողքին, ունենք գների նվազում` մի շարք ապրանքների մասով: Ի՞նչ կասեք այս պնդման մասին:

– Սա լուրջ չէ, իմիտացիոն նշանակություն ունեցող երեւույթներ են: Էժանացված ապրանքները շատ չնչին տոկոս են կազմում եւ որեւէ էական ազդեցություն չունեն ընդհանուր գնագոյացման վրա: Կարելի է ասել, որ դրանք առաջնային անհրաժեշտության եւ սպառման ապրանքներ չեն:

«Անհապաղ եւ համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար»

– Բացառո՞ւմ եք, որ թանկացած ապրանքները, իսկապես, կարող են պայմանավորված լինել միջազգային շուկայի գնաճով, որի վրա ազդեցություն չենք կարող ունենալ, ինչպես վստահեցնում է կառավարությունը:

– Միջազգային թանկացումները մեկ-երկու ապրանքատեսակների գծով է եղել, ոչ ավելին, եւ կրկնում եմ` դրանք որեւէ էական ազդեցություն չեն թողել մեր գնագոյացման վրա: Բայց որպեսզի արդարացի լինենք, այդ մեկ-երկու ապրանքատեսակն էլ կքննարկենք ու կհասկանանք` սուբյեկտի՞վ է մոտեցումը, եթե մեղադրում ենք տնտեսվարողին, թե` ոչ: Իսկ մնացած ապրանքների թանկացումը բացառապես մեր տնտեսվարողների ագահության արդյունքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА