ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԿ

19.01.2018 21:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԿ

«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում 2017 թվականի լավագույն մարզային բժշկական կենտրոնի տնօրեն է ճանաչվել Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն ԱՐՍԵՆ ՍԵՄՅՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Քվեարկությանը մասնակցած ընթերցողների բնորոշմամբ` բժշկական կենտրոնի տնօրենը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի բուժկենտրոնը օր օրի զարգացում ապրի: Պարոն Մկրտչյանը եւս այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում` լրագրողների հետ հանդիպման ընթացքում փաստեց, որ. «Այո, բժշկական կենտրոնը օր օրի զարգանում է եւ համալրվում նոր բժշկական սարքավորումներով, բայց անելիքներ` ինչ խոսք դեռ կան»:

Բժշկական կենտրոններում թունավորումից բուժումը շարունակում է 28 մարդ

Իսկ տարվա լավագույն բժշկական կենտրոնի տնօրենի կոչմանը արժանանալու կապակցությամբ պարոն Մկրտչյանն ասաց. «Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր ընթեցողների կողմից նման գնահատանքի, կոչման արժանացնելու համար: Ինչի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում «Իրավունք» թերթի խմբագրությանը` նման պատվի արժանացնելու համար: Այս պատվոգիրը շատ հաճելի եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող է: Չեմ կարծում, որ ամեն տարի հնարավոր է նույն պատվոգրին արժանանալ, բայց խոստանում եմ, որ ամեն բան կանենք, որ հաջորդ տարի էլ «Իրավունքի» խմբագրության եւ ընթերցողների ուշադրությանը արժանանանք»:

Ապա անդրադառնալով Սպիտակի բժշկական կենտրոնի գործունեությանը եւ տեսլականին` պարոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում առանձնացրեց 2016 թվականի հունիսից բժշկական կենտրոնում գործող Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) մարզային ակնաբուժական կենտրոնը` մանրամասնելով.

- Կցանկանամ խոսել 2016 թվականի հունիսից մեր բժշկական կենտրոնում գործող Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) մարզային ակնաբուժական կենտրոնի մասին, որտեղ արդեն իսկ 670 վիրահատություն է կատարվել: Պետք է ասել, որ նախկինում ՀԱՆ` «Լույս հայու աչքերին» ծրագրի շրջանակում մարզ էր ժամանում ՀԱՆ-ի շարժական կլինիկան, սակայն 2016 թվականից նախագիծը սկսեց մարզային կենտրոններ բացել, եւ դրանցից մեկը` Սպիտակի ԲԿ հիմքի վրա: Մեր ԲԿ-ն է ընտրվել, քանի որ երկրաշարժից հետո կառուցված մեր հիվանդանոցի շենքը բավականին լավ վիճակում է եւ հագեցած է նոր բժշկական սարքավորումներով: Ինչ վերաբերում է ակնաբուժական կենտրոնին, ապա ՀԱՆ-ն այն զինել է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, այդ թվում` ախտորոշման սարքավորմամբ եւ գերժամանակակից վիրահատական մանրադիտակով:

ՆԱԽԱԻՆՖԱՐԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՎԵԼ

Ինչ վերաբերում է կատարված 670 վիրահատություններին, տնօրենը ասաց.

- 670 վիրահատությունից 114-ը կատարվել են 2016 թվականի հունիսից դեկտեմբեր, եւ բոլորը` անվճար: 564 վիրահատություն կատարվել է 2017 թվականին, որից վճարովի հիմունքներով` միայն 122-ը: 229 վիրահատություն ՀԱՆ-ի ծրագրով անվճար է կատարվել: Գիտեք, որ անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՆ կուրության կանխարգելման ծրագիրը, որի շրջանակում ամբողջ երկրում կատարվել է գրեթե 300 վիրահատություն, որոնցից 83-ը` Սպիտակի ԲԿ-ում: 2018 թվականի տարեսկզբից աչքի վիրահատություններ անցկացնելու համար արդեն ունենք 260 գրանցված մարդ: Նրանցից 16-ի վիրահատությունը վճարովի կլինի, 14-ը կանցկացվի նախարարության ծրագրի շրջանակում, 230 վիրահատություն կկատարվի պետպատվերի կամ ՀԱՆ ծրագրի շրջանակում: Կարեւոր է փաստել նաեւ, որ բժշկական կենտրոնում բարդ վիրահատությունների համար հրավիրվում է Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի հայտնի վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: Սակայն նրա հետ միասին մեր հիվանդանոցում աշխատում են նաեւ տեղի երիտասարդ մասնագետները: Սովորաբար աչքի վիրահատություններից հետո հոսպիտալացում չի պահանջվում, սակայն մեր ակնաբուժական կենտրոնում կան նաեւ հատուկ հիվանդասենյակներ, որպեսզի հեռու վայրերից եկած հիվանդները կարողանան գիշերել:

Վերջում բժշկական կենտրոնի տնօրենը լրագրողներիս, ինչպես ինքն ասաց` մի փոքրիկ գաղտնիք բացեց.

- Սպիտակի ակնաբուժական կենտրոնում վիրահատությունները շատ ավելի էժան են, քան Երեւանում: Մասնավորապես, կատարախտի բուժումը մեզ մոտ 180 հազար դրամ արժե, մինչդեռ Երեւանի բժշկական կենտրոններում` 300-330 հազար դրամ է: Այստեղ ավելի էժան են նաեւ բոլոր մյուս վիրահատությունները: Ասեմ, որ գնային այսպիսի տարբերությունը ապահովվում է ԲԿ-ի կողմից սեփական եկամուտների կրճատման շնորհիվ, իսկ դա արվում է տեղացի հիվանդներին պահելու համար, որպեսզի նրանք բուժման համար Երեւան չգնան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА