o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը պատրաստվում է իր երդմնակալության արարողության մեկամյակի երեկույթին. տոմսերի արժեքը սկսվում է 100.000 դոլարից

20.01.2018 16:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը պատրաստվում է իր երդմնակալության արարողության մեկամյակի երեկույթին. տոմսերի արժեքը սկսվում է 100.000 դոլարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին պատրաստվում է մասշտաբային երեկույթ կազմակերպել իր երդմնակալության արարողության մեկամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո հանգստավայրում Թրամփների մասնավոր նստավայրում:

Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

Երեկույթի տոմսերի արժեքը զույգի համար սկսվում է 100 հազար դոլարից: Այդ գումարի մեջ ներառված են հանդիսավոր ճաշկերույթը և երկրի նախագահի հետ լուսանկարը:

Նրանք, ովքեր կցանկանան մասնակցել նաև Թրամփի մասնակցությամբ կլոր սեղանին, պետք է ձեռք բերեն 250 հազար դոլար արժողությամբ այլ տոմս:

Միջոցառումը կազմակերպել են Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Ռոմնի ՄքԴենիելը և խաղային բիզնեսի մագնատ Սթիվ Վինը: Նախատեսվում է, որ ստացված միջոցները կուղղվեն Հանրապետական կուսակցության կոմիտեի նախագծերի և Թրամփի հաջորդ նախընտրական արշավի ֆինանսավորմանը:


Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայացել է 2017 թվականի հունվարի 20-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА