ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիվանդության 4-րդ, այսինքն՝ ամենավերջին ստադիայում, առավել քան ուշացած էի». Ս. Հացպանյան

20.01.2018 21:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հիվանդության 4-րդ, այսինքն՝ ամենավերջին ստադիայում, առավել քան ուշացած էի». Ս. Հացպանյան

Ծանր հիվանդության պատճառով այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

ՀՀ քրօրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտված քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության չեն գնա

Հիշեցնենք, որ Ս. Հացպանյանը ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետեւանքով մեկնել է Եվրոպա եւ  դարձել Ֆրանսիայի քաղաքացի: Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը: 1990 թվականից բնակվում էր Հայաստանում, հանդես գալիս էր ընդդիմադիր դիրքերից ու փորձագիտական տեսակետներ հայտնում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: 

Ի դեպ, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին Ս. Հացպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հիվանդության մասին՝ մասնավորապես նշելով, որ մարմնի երեք օրգաններում՝ ստամոքս, ենթաստամոքսային գեղձ եւ աորտայում (գլխավոր զարկերակ) «երջանիկ» պատահականությամբ հայտնաբերված մահացու քաղցկեղից բուժվելու նպատակով ժամանել է Ֆրանսիա, բայց ապարդյուն. «Ինձ լրջագույնս քննած օնկոլոգների ախտորոշմամբ՝ հիվանդության 4-րդ, այսինքն՝ ամենավերջին ստադիայում առավել քան ուշացած էի։ Բժիշկներն, այնուամենայնիվ, «հույսը վերջինն է մեռնում» ասացվածքի տառին եւ ոգուն համապատասխան ինձ առաջարկեցին շատ բարձր դոզայով քիմիոթերապիայի կուրս ընդունել, ինչին, ըստ իրենց, իսպանական կատաղած ցուլերը հազիվ թե դիմանալ կարողանային։ Ճարս ինչ էր, իսպանական ցուլերի ուժը չունենալով հանդերձ՝ ստիպված համաձայնվեցի եւ եռամսյա կուրսերի արդյունքները ցույց տվեցին, որ իմ ուժերն էլ նրանցից պակաս չէին»։

Եզրափակելով խոսքը՝ Ս. Հացպանյանը շեշտել էր, որ այս գրությամբ դիմելով իր ընկերին, բարեկամներին, հարազատներին եւ իր առողջական վիճակով մտահոգ բոլոր հայրենակիցներին՝ հանգիստ սրտով կարող է հայտարարել. «Ինչպես տարիներ առաջ Ադրբեջանին ենք ռազմի դաշտում ծնկի բերել, այնպես էլ իմ մարմնում չգիտեմ երբվանից նենգորեն դարանակալած «թուրք» քաղցկեղին եմ արժանապատիվ հային հատուկ կեցվածքի շնորհիվ ծնկի բերել։Միով բանիվ. ֆեյսբուքյան իմ վերջին կիսման՝ «Հայաստան ասելիս էլ մահն ո՞ւմ շունն է. կլինեմ, կմնամ այսպես...» խոսքերն իրենց ճշմարտացիության հավաստիությունն անհերքելիորեն ապացուցել են արդեն։ Բժիշկներս ինձ բարի լուրը ավետելիս ընդամենը երեք ամսվա բուժման ընթացքում ձեռք բերված արդյունքը հրաշք էին բնորոշում, որոնց իր հարկին ուղղել փորձեցի, բնորոշմանն հավելելով հայկական մակդիրը։ Այո… իրոք, որ իմ հետ կատարվածը կարելի է հրաշք անվանել, այն էլ հայկական հրաշք, բնականաբար։ Մի բան պարզ է արդեն, որ չար ու նենգ քաղցկեղը հայի իմ տեսակի առաջ ծնկի եկավ ու նահանջեց։ Սա փաստ է, անհերքելի փաստ։ Առայժմ այսքանը միայն, մյուս ավետիսը, որ իմ մոտակա շաբաթներում նախատեսվող վիրահատությանն է վերաբերվում, հույս ունեմ Ձեր հետ կիսվել առաջիկա օրերին։ Լավ եղեք, բարին ընդ Ձեզ, մեզ՝ բոլորիս»։

Մանվել Գրիգորյանն այսօր պետք է մեկներ Ֆրանսիա

Սակայն, հիվանդությունը ժամանակավորապես էր նահանջել ու հրաշքը, ավելի ճիշտ սարգիսհացպանյանական հայկական հրաշքը կարճ տեւեց...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА