ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Սեյրանյանը ցավալի լուր է հայտնել

21.01.2018 00:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Սեյրանյանը ցավալի լուր է հայտնել

Չեխիայի Հանրապետությունում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ժամեր առաջ ցավալի լուր է հայտնել՝ մասնավորապես նշելով. «Հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում: Կան զոհեր եւ վիրավորներ: Ժամը՝ 20։00-ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէ։ Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապվել, որպեսզի պարզենք, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում: Խնդրում ենք արձագանքել, եթե որեւէ մեկը տեղեկություն ունի այդ հյուրանոցում իրենց մտերիմների հնարավոր գտնվելու մասին»:

Ավագանու անդամի Ձեր լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով. Տարոն Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի ուշ դեսպանը տեղեկացրել է, որ նախնական տվյալների համաձայն, Պրահայի Eurostars David հյուրանոցի հրդեհից տուժածների շարքերում Հայաստանի քաղաքացիներ չկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА