ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը կարող է գործել ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում. Արման Նավասարդյան

22.01.2018 13:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Արմեն Սարգսյանը կարող է գործել ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում. Արման Նավասարդյան

Արմեն Սարգսյանը լայն հնարավորություններով անձնավորություն է` համեմատած մյուս շրջանառվող անունների հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրելուն:

Երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտնագավոր էլեմենտ առաջացավ. Արմեն Աշոտյան

Հարցին՝  ինչ կարող է անել Արմեն Սարգսյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, նա պատասխանեց, որ այդ խնդրով պաշտոնական կարգավորումներից բացի այլ բան անել դժվար է:

«Նա կարող է ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում գործողություններ անել»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով՝ եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնար մինչ Սահմանադրության փոփոխվել, ապա նա լավ նախագահ չէր կարող դառնալ:

«Ներքին քաղաքականությունն այլ բան է, արտաքինը՝ այլ»,- նշեց արտաքկարգ և լիազոր դեսպանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА