ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆիլիպիններում ժայթքել Է Մայոն հրաբուխը

23.01.2018 12:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆիլիպիններում ժայթքել Է Մայոն հրաբուխը

Ֆիլիպիններում հունվարի 23-ին տեղի Է ունեցել վերջերս արթնացած Մայոն հրաբխի ժայթքում: Այդ մասին հայտնել Է Associated Press լրատվական գործակալությունը:

Ֆիլիպիններում ցանկանում են օրինականացնել ամուսնալուծությունները

Խառնարանի վրա լավայի շատրվանները հասել են 700 մետր բարձրության, իսկ մոխրի սյուները բարձրացել են 3 կիլոմետր: Ալբայի եւ Կամարինես Սուրի նահանգների քաղաքներում նկատվել Է մոխրաթափ՝ այնքան սաստիկ, որ տեսանելիությունը տեղ-տեղ եղել Է զրոյական: Ականատեսների խոսքով՝ ասես կեսօրին վրա Է հասել կեսգիշերը:

Հրաբխի շուրջը տարահանման գոտին ընդլայնվել Է մինչեւ 8 կիլոմետր՝ ներառելով հազարավոր մարդկանց: Այս պահին ժամանակավոր տեղավորման կենտրոններում Է գտնվում ավելի քան 30 հազար տեղացի բնակիչ:

Հրաբուխը գտնվում Է Ալբայի նահանգում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 340 կիլոմետր հեռավորության վրա: Դրա առաջին ժայթքումն արձանագրվել Է 1616 թվականին, իսկ ամենամահաբերը՝ 1814 թվականին, երբ զոհվել Է 1,2 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА