ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հռոմի պապը Դավոսի համաժողովի մասնակիցներին հորդորել Է պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

23.01.2018 13:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հռոմի պապը Դավոսի համաժողովի մասնակիցներին հորդորել Է պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել Է հնարավորություններ որոնել ավելի արդարացի եւ համերաշխ հասարակական համակարգերի ստեղծման համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ եւ նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին»:

Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն Ազնավուրին

«Մշտական ֆինանսական անկայունությունը հարուցել Է նոր խնդիրներ եւ լուրջ մարտահրավերներ, որոնց հետ ստիպված են գործ ունենալ կառավարությունները, ինչպիսիք են գործազրկության աճը, աղքատության զանազան ձեւերի ավելացումը, սոցիալ-տնտեսական խզվածության ընդլայնումը եւ ստրկության նոր ձեւերը»,- ասված Է համաժողովի մասնակիցներին Ֆրանցիսկոս պապի հղած ուղերձում:

Քահանայապետն առանձնահատուկ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ արդի գլոբալացված աշխարհում, որն առաջ Է շարժվում ամեն գնով շահույթ ստանալու ձգտմամբ, տեխնոլոգիայի նույնիսկ ամենավերջին նվաճումները հաճախ նպաստում են հասարակության հետագա մասնատմանն ու անհատապաշտությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА