ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոնդոնում Մխիթարյանի ֆոտոսեսիայի ժամանակ Օբամեյանգը ներկա՞ է եղել

23.01.2018 14:51 ՍՊՈՐՏ
Լոնդոնում Մխիթարյանի ֆոտոսեսիայի ժամանակ Օբամեյանգը ներկա՞  է եղել

Հունվարի 22-ին Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտնեց` Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերելու մասին: Հայ ֆուտբոլիստն իր առաջին ֆոտոնկարահանումն է ունեցել, որպես լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ, ինչի ընթացքում հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել: 

Մխիթարյանը և Օբամեյանգը մասնակցել են 11 մետրանոցների չելենջի (տեսանյութ)

Նկարահանման ընթացքում լսվում է, թե ինչպես է Մխիթարյանն ասում. «Հեյ, Պյեր, ցանկանու՞մ ես դուրս գալ այստեղ»: Տեսանյութը հրապարակվել է «Արսենալի» պաշտոնական «Թվիթերում», սակայն շատ արագ հեռացվել է, երկրպագուների կարծիքով, «Պյերը» հասցեագրվել է Օբամեյանգին, որը գտնվել է նույն սենյակում եւ սպասել է ֆոտոսեսիայի իր հերթին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА