ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են բնակվում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի երեւանյան բնակարանում

23.01.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքեր են բնակվում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի երեւանյան բնակարանում

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը դեռեւս 8 տարի առաջ լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նշել էր. «Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին... Երեւանից չեմ գնացել, երեւանցի եմ: Ժամանակավորապես աշխարհի ուրիշ մայրաքաղաքներում եմ գտնվում, գուցե նաեւ բնակարաններ ունեմ, որտեղ ապրում եմ, բայց իրականում երեւանցի եմ, եւ ինչպես ծնվել եմ Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում, այդպես էլ շարունակում եմ ապրել»:

Հայաստանում ամենաուժեղ մրցավազքը եղել է իշխանության և փողի մրցավազքը. Արմեն Դանիելյան

Իսկ թե ովքե՞ր են բնակվում այսօր Ա. Սարգսյանի` Դեմիրճյան փողոցում գտնվող բնակարանում, «Իրավունքը» պարզեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից: Պարզվում է՝ Դեմիրճյան փողոցում գտնվող Ա. Սարգսյանի բնակարանում գրանցված են Սարգսյան ընտանիքից միայն երկուսը՝ հենց ինքը՝ Արմեն Սարգսյանը եւ որդիներից 34-ամյա Հայկ Սարգսյանը: Իսկ թե արդյոք ընտրողների ցուցակում են Ա. Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը եւ մյուս որդին՝ Վարդան Սարգսյանը, մեզ պարզել չհաջողվեց, որովհետեւ չի բացառվում, որ նրանք գրանցված լինեն Սարգսյանների ընտանիքին պատկանող մեկ այլ բնակարանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА