ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ սփյուռքի նախարարը հակադարձեց Կարեն Բեքարյանին

23.01.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ սփյուռքի նախարարը հակադարձեց Կարեն Բեքարյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում` Սփյուռքի նախարարության հետ համատեղ, երեկ տեղի ունեցավ «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն` հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ նախագահությամբ: Խորհրդակցության ժամանակ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ բավական ծավալուն զեկույցով հանդես եկավ` ներկայացնելով կատարված աշխատանքներն ու անելիքները: Ուշագրավ էր այն, որ զեկույցից հետո` տիկին Հակոբյանն արժանացավ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների գովեստի խոսքերին, որոնք ընդգծում էին, որ այսպիսի համապարփակ զեկույց ներկայացնելն առնվանզ պետք է օրինակ լինի նաեւ մյուս նախարարների համար: Սակայն, այդուհանդերձ, գտնվեց մեկը, մասնավորապես` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ, որը նախ դժգոհեց, թե ինչու նախարարությունը 2018-ին իր գերակայությունների մեջ չի նշել Արցախի անունը, ապա հայտարարեց, թե ապրիլյան պատերազմում ունեցել ենք Սփյուռքի լրատվամիջոցների եւ սփյուռքահայ լրագրողների աշխատանքի շատ վատ փորձ: Ի պատասխան` նախարարը շեշտեց. «Մենք, Հայաստան ասելով, հասկանում ենք նաեւ Արցախը եւ ոչ մի տարբերություն չենք դնում, որովհետեւ Սփյուռքի գործունեության առյուծի բաժինը հենց Արցախի հետ կատարվող աշխատանքն է: Ամեն օր աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ...Ակնհայտ է, որ այնպիսի ծրագիր չկա, որ մենք մշակում ենք, իրականացնում ենք, ու այն չունենա արցախյան էլեմենտ, բացառվում է»: Ինչ վերաբերում է սփյուռքյան ԶԼՄ-ներին, Հ. Հակոբյանը հավելեց. «Շատ լավ են աշխատում, մենք ստեղծել ենք համահայկական խորհուրդ, որը ղեկավարում է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, եւ այդ օրերին, ինչպես մեր ԶԼՄ-ները փայլուն աշխատեցին, նրանք էլ, շատ սերտ համագործակցելով մեր հայաստանյան ԶԼՄ-ների հետ, աշխատեցին իրենց տարածքում, հատկապես` օտարալեզու թերթերի հետ աշխատանքը կազմակերպելու հարցում»:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА