ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ն ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՄԱՍՆԱՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ

23.01.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-Ն ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՄԱՍՆԱՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ խոսքով` քիչ  է հավանականությունը, որ Սիրիայում կարող են կրկին վերսկսվել ռազմական գործողությունները: Մի քանի օր առաջ Սիրիայի Աֆրին քաղաքից  դուրս են եկել ռուսական զորամիավորումները, ԱՄՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ այն իրեն քիչ է հետաքրքրում: Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ այս հարցում ԱՄՆ-ն չունի վերջնական չեզոք դիրքորոշում, որովհետեւ ունի հեռահար նպատակներ, որպեսզի ռազմական գործողությունները հնարավորինս տեղափոխի Թուրքիայի տարածք. «Որպեսզի տեղի ունենա Թուրքիայի մասնատում, սա ԱՄՆ-ի վերջնական նպատակներից է: Թուրքիան էլ իր հերթին ձգտում է հարաբերությունները մեղմել ԱՄՆ-ի հետ»,- ընդգծեց Արման Նավասարդյանը: Ըստ  նրա` այս գործընթացներում հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը. «Իմ կարծիքով` Ռուսաստանն ու Դամասկոսը համաձայնության են եկել` գոնե այս շրջանում չեզոքացնելու քրդական շարժումը: Չեմ բացառում, որ տեղի ունենա նոր բախում, եւ սիրիական այն ամբողջ ոդիսականը, որը, կարծես թե, դրական վերջավորություն էր ունենում, կարող է բոլորովին այլ ընթացք ստանալ»,- ընդգծեց քաղաքագետը:

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА