ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՉՍՏԱՆԱԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՈՒՆԵՆՔ ՎԱՏ ԹԱՏՐՈՆ»

23.01.2018 21:15 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՉՍՏԱՆԱԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՈՒՆԵՆՔ ՎԱՏ ԹԱՏՐՈՆ»

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ մրցանակի չարժանանալը չի նշանակում, թե թատրոններն անգործ են:

​​​​​​​Նոր զուգերգ՝ Հակոբ Հակոբյանից եւ Արմեն Հովհաննիսյանից (Պրեմիերա)

«ՄԱՐԴԻԿ ԿԱՅԻՆ` ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԲԱԽՏԸ ՈՐՈՇԵԼՈՒ»

-Միանգամից ասեմ, որ ոլորտի 2017-ի պետական մրցանակ չստանալը չի նշանակում, որ ունենք վատ թատրոն եւ վատ ներկայացումներ: Ամբողջ  խնդիրն այն է, որ հանձնաժողովի որոշ անդամներ նախընտրում են մի գործ, մյուս անդամները՝ ուրիշ գործ, արդյունքում՝ որեւէ աշխատանք համապատասխան ձայն չի հավաքում: Այնուամենայնիվ, երկու բանի մասին կուզենամ խոսել. նախ` ի՞նչ սկզբունքով եւ ո՞ւմ առաջարկով է ձեւավորվում հանձնաժողովը, այդ խնդիրը մինչեւ հիմա մութ է, որեւէ սկզբունք այս հարցում չկա, որտեղից են եկել առաջարկությունները, ինչո՞ւ հենց այդ մարդիկ: Իմ կարծիքով` մարդիկ կային, որ ընդհանրապես իրավունք չունեին այդ հանձնաժողովում լինելու եւ պետական մրցանակի բախտը որոշելու: Երկրորդը՝ ինչո՞ւ է դա արվում փակ, գաղտնի քվեարկությամբ: Մեր ոլորտի մարդիկ են, եթե համաձայնել են լինել այդ հանձնաժողովում, ուրեմն՝ թող բաց, առանց վախենալու որեւէ մեկից, իրենց կարծիքն ասեն: Թող լինի քննարկում, այնուհետեւ բաց քվեարկությամբ որոշեն, եւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ասի՝ ինչու է կողմ կամ դեմ քվեարկել այս գործին: Ամենակարեւոր հարցը՝ առաջադրման ընդհանուր պրոցեսը, դարձյալ աննկատ է անցնում, այսինքն՝ թատերական դաշտում լուրջ աշխատանք չի տարվում, մի թերթում ընդամենը տպագրում են հայտարարությունը ու քաշվում են մի կողմ: Այստեղ աշխատանք է պետք, առաջին հերթին` պետք է շահագրգռված լինի հանձնաժողովի նախագահը, տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ժամանակակից հայ թատրոնում: Իմ կարծիքով` հանձնաժողովի նախագահը քիչ է տեղեկացված: Երբ ժամանակին ես էի այդ հանձնաժողովում (մի անգամ նաեւ հանձնաժողովի նախագահ եմ եղել), թատոնների հետ աշխատանք էինք տանում, գիտեինք դաշտը, ինչ աշխատանք է արժանի:

- Պարոն Ղազանչյան, Ձեր կարծիքով, կայի՞ն արժանի գործեր, որոնք  չեն ներկայացվել:

- Կարող էին անխոս ներկայացվել 5-7 աշխատանք, եթե ճիշտ պրոպագանդվեր: Համոզված եմ՝ կարող էին դրանց մեջ լինել աշխատանքներ, որոնք անպայման հնարավոր է ձայներ հավաքեին: Համենայնդեպս, ընդամենը երկու աշխատանք էր ներկայացված՝ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» եւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի՝ «Եղած չեղած մի կյանք» Չարենցին նվիրված ներկայացումը:

- Իսկ ո՞ր ներկայացումներն էին, ըստ Ձեզ, արժանի պետական մրցանակի:

«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

- Չեմ ուզում եւ իրավունք էլ չունեմ առանձնացնելու որեւէ ներկայացում: Հուսամ՝ մյուս տարվանից հաշվի կառնեն այդ բացթողումները, որովհետեւ, եթե հաջորդ անգամներն էլ կրկնվեն նույն սխալները, արդեն միությունը կսկսի բարձրաձայնել: Այ, մարտի 27-ին կայանալիք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ կերեւա՝ ինչ աշխատանքներ ունենք, ինչ հետաքրքիր գործեր են արվել, եւ ինչ ձեռքբերումներ են եղել վերջին մեկ տարվա ընթացքում:

«ԱՐՏԱՎԱԶԴՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ԿԸՆԹԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԳՈՐԻՍՈՒՄ

- Պարոն Ղազանչյան, նախորդ տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության կանոնակարգի փոփոխությամբ այն ընթացավ այլ ձեւաչափով, այս տարի է՞լ կլինեն նորություններ:

- Նոր կանոնակարգով «Արտավազդն» ընթանում է երկու փուլով, եւ միայն երկրորդ փուլ անցած աշխատանքների փառատոն է կազմակերպվում՝ մրցանակաբաշխությունից առաջ, դրանք ցուցադրվում են մեկ ամսվա մեջ: Այս տարի «Արտավազդը» կկայանա Երեւանում եւ Գորիսում: Ամեն դեպքում, ներկայացումներ կան, որ Գորիսի բեմում խաղալ հնարավոր չէ, քանի որ բեմը պատշաճ տեխնիկական հնարավորություններ չունի բոլոր ներկայացումներին բավարարելու համար, այդ պատճառով, հնարավոր է, որ մրցանակաբաշխությունն անցնի Երեւանում եւ Գորիսում: Հիմա ձեւաչափի վրա ենք աշխատում, մոտ օրերս հանդիպելու եմ նախարարին, եւ այդ առումով վերջնական որոշում կկայացնենք: Բայց մինչ մրցանակաբաշխությունը՝ մարտի կեսերին, եւս կարեւոր իրադարձություն կլինի, որին լուրջ պատրաստվում ենք:

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՆ ՉԱՊԼԻՆԻ ԴՈՒՍՏՐՆ ՈՒ ԹՈՌՆՈՒՀԻՆ

Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մարտի 16-ին եւ 17-ին Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կներկայացվի ֆրանսիական «Պատերի համր շշուկը» ներկայացումը, որը բեմադրել է Վիկտորյա Թիերե Չապլինը՝ Չառլի Չապլինի դուստրը, իսկ գլխավոր դերակատարը Աուրելիա Թիերեն է՝ Չապլինի թոռնուհին: Այն աշխարհի լավագույն փառատոներին մասնակցած ներկայացում է, ինքս տեսել եմ մի քանի տարի առաջ, Մոսկվայում՝ Չեխովի անվան փառատոնում: Կարծում եմ՝ մեծ իրադարձություն կլինի:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԸ

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

Ոչ պակաս կարեւոր իրադարձություն տեղի կունենա նաեւ մայիսի 15-22-ը՝ Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների, Բալթիայի եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը: Ի դեպ, անցյալ տարի այդ կապակցությամբ Երեւան էր ժամանել թատերական միությունների միջազգային դաշնության նախագահ, Չեխովի անվան միջազգային փառատոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Շադրինը, որը հանդիպեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, հարցը քննարկեցինք, եւ նախարարությունն էլ դրական եզրակացություն տվեց այդ նախագծին: Հայաստան կժամանեն Սովետական Միության նախկին տարածքում գտնվող երկրներից երիտասարդ բեմադրիչներ, դերասաններ սցենոգրաֆներ, դրամատուրգներ, որի ընթացքում կլինեն ցուցահանդեսներ, կլոր սեղաններ, վարպետաց դասեր՝ հանրահայտ թատերական գործիչների ղեկավարությամբ: Կլինի նաեւ երիտասարդական ներկայացումների փառատոն, որին յուրաքանչյուր երկրից կմասնակցեն մի ներկայացումով: Այնպես որ, մեծ թատերական տոնին մեծ ոգեւորությամբ ենք սպասում:

«ԳԱՎԱՌԻ ՈՒ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՄԱՐԶԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ` ԿՈՊԻՏ ՍԽԱԼ ԷՐ»

- Պարոն Ղազանչյան, Արմեն Ամիրյանը նախարարության իր աշխատանքային առաջին իսկ օրվանից փորձում է երիտասարդացնել թատրոնների ղեկավարներին...

- Ինձ դուր է գալիս Արմեն Ամիրյանի աշխատաոճը, ամեն ինչ հասցնում է, իրազեկ է բոլոր ոլորտների խնդիրներին, ընդհանրապես կիրթ ու հասանելի մարդ է: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրա նման անձնավորություն նշանակվեց մշակույթի նախարար: Կարծում եմ՝ նա մշակույթի ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: Իսկ ինչ վերաբերում է թատերական բնագավառում իր փոփոխություններին, ասեմ որ, ոչ միայն երիտասարդացրել, այլ նաեւ անվանի մարդկանց է վստահել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը (Վիգեն Չալդրանյան): Արտաշատի թատրոնում վերջերս նշանակվեց Գագիկ Ռոստոմյանը, ինչը իդեալական ընտրություն էր: Նույնը պետք է ասեմ Սունդուկյանի անվան թատրոնում Վարդան Մկրտչյանի, Գյումրիի թատրոնում` Տիգրան Վիրաբյանի եւ Վանաձորի թատրոնում` Ագնեսա Շահնազարյանի ընտրության մասին, 3-ն էլ գտած թեկնածուներ էին, որոնք կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք են արել: Չեմ կարող չնշել Շանթ Հովհաննիսյանի նշանակումը` Գորիսի թատրոնի տնօրեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակին Գավառի եւ Կապանի թատրոնները մշակույթի նախարարության ենթակայությունից դուրս բերելով ու դրանք մարզային իշխանություններին հանձնելով` կոպիտ ու անթույլատրելի սխալ գործվեց, եւ որքան երկար այդ թատրոնները մնան մարզային հսկողության տակ, այնքան  արջի ծառայություն կմատուցենք նրանց:

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆ Է

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА