ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենադարձության հայեցակարգի մշակումը ավարտական փուլում է

23.01.2018 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայրենադարձության հայեցակարգի մշակումը ավարտական փուլում է

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումն այսօր շարունակում է մնալ մեր երկրի գերխնդիրներից մեկը: Դեռեւս նախորդ տարվա մայիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս առումով կարեւորեց երեք ուղղություն` արտագաղթի կասեցում, ծնելիության բարձրացում եւ ներգաղթյալների համար պայմանների ստեղծում: Իսկ այս ընթացքում մշակվել է հայրենադարձության հայեցակարգը, որի մասին երեկ խորհրդարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ մանրամասներ պատմեց:

«Վաղը կարող է ուշ լինել, եթե այսօր չգիտակցենք պահի լրջությունը»

- Որպեսզի 4 միլիոն դարձնել Հայաստանը, իրոք, վերոնշյալ երեք ուղղություններն էլ պետք է ակտիվացնել: Եվ այն միայն ծնելիությամբ եւ  արտագաղթի կասեցումով դժվար կլինի իրականացնել: Դրա համար ակնհայտորեն պետք է մտածել մեխանիկական աճի մասին, մշակել համապատասխան իրավական փաստաթղթեր, քարոզչական մեծ աշխատանք տանել: Այս գործին պետք է միանա ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ սփյուռքյան կառույցներն ու կազմակերպությունները: Ինչ վերաբերում է, թե այս պահին ինչ փուլում է գտնվում գործընթացը, պետք է ասեմ, որ գրեթե ավարտում ենք ռազմավարությունը: Մշակել ենք ծրագիր, որտեղ Ա-ից Ֆ կետերով նշված է, թե ինչ քայլերով պետք է սկսենք եւ ավարտենք մեր գործողությունները: Սա միայն Սփյուռքի նախարարությունը չպետք է իրականացնի, մենք պետք է կարողանանք ասել` սոցիալական, կրթական, աշխատանքային, ուսումնական եւ այլ ոլորտներում ինչ առավելություն ենք տալիս, եւ այդ բոլորը պետք է ներառվեն ծրագրի մեջ: Այստեղ երկու խնդիր պետք է գլխավոր դառնան` քարոզչությունն ու սփյուռքում համապատասխան կառույցներ ընտրելը` հայրենադարձության տեղեկատվության կենտրոններ ստեղծելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА