ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ. «ՀՈԳԵԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՅՈՎ ԵՎ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է»

23.01.2018 23:20 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ. «ՀՈԳԵԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՅՈՎ ԵՎ  ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է»

«Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն էր Հոգեկան առողջության պահպանման  ազգային կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. դոցենտ ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ, ով լրագրողներին ներկայացրեց հոգեկան առողջության ոլորտի օպտիմալացման արդյունքներն ու առաջիկա տեսլականը: Սակայն, մինչ թեմային անդրադառնալը` Գ. Միրիջանյանին սպասում էր հաճելի անակնկալ: «Իրավունքի» խմբագրական խորհուրդը սահմանել է մրցանակ, ըստ որի, թերթի կողմից պատվոգրի արժանացավ Գագիկ Մուշեղի Միրիջանյանը` 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում Տարվա լավագույն  բժշկական կենտրոնի տնօրեն ճանաչվելու կապակցությամբ: Ընդունելով պատվոգիրը` Գ. Միրիջանյանն ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպված այս միջոցառման եւ պատվոգրի համար, որը ավելի է պարտավորեցնում ինձ` հետագա գործունեություն ծավալելու համար»:

Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին պետությունը կտրամադրի անվճար հակադիաբետիկ

 

ԻՆՉՈ՞Ւ ԼՈՒԾԱՐԵՑԻՆ «ՆՈՐՔ» ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Ներկայացնելով ասուլիսի թեման` Գ. Միրիջանյանն ասաց. «ՀՀ ԱՆ կողմից ստեղծվել էր հանձնաժողով, որի նպատակն էր հոգեբուժության եւ ընդհանրապես հոգեկան առողջության պահպանման հարցերի քննարկումը, եւ մենք այստեղ մի քանի հարցեր էինք քննարկել, ինչի արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք այսօր: Երկու հոգեբուժական կենտրոնների միաձուլման արդյունքում՝ ստեղծվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Կենտրոնն արդեն անցել է բոլոր փուլերը եւ գրանցվել  պետռեգիստրում, եւ տնօրեն նշանակվել եմ ես»: Գ. Միրիջանյանի խոսքով` երկու բուժհաստատությունների միաձուլման որոշմանը գնացին հետեւյալ պատճառով. «Այս ծրագրի գաղափարն այն էր, որ մենք դուրս ենք գալիս բժշկական հաստատություններ տեսլականից: Այսինքն` հենց հոգեբուժարան տեսլականներից, եւ ստեղծվեց կենտրոն, որը, ընդհանուր առմամբ, պետք է ներկայացնի ոչ միայն բուժական, այլ նաեւ գիտական գործունեություն, միջազգային ծրագրեր` հոգեկան առողջությանը վերաբերյալ ու նորանոր մոտեցումներ ազգաբնակչության հոգեկան առողջության պահպանմանը»:

Իրանում սնկերից թունավորման զոհերի թիվը հասել է 15-ի

Նոր կենտրոնում կիրականացվի արտ-թերապիա, աշխատանքային թերապիա, ինչպես նաեւ լուսավորչական աշխատանքներ, թե ինչ է իրենից ներկայացնում հոգեկան առողջությունը, եւ ինչ ծրագրեր պետք է իրականացնեն հոգեկան առողջությունը պահպանելու վերաբերյալ:

«Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հոգեբուժության» ամբիոնն այս պահին տեղակայված է երկու բազաներում` «Ավան» եւ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններում: Ուսանողների մի զանգված արդեն գալիս է մեզ մոտ, մի զանգված գնում է «Ավան»»,- տեղեկացրեց Գ. Միրիջանյանը:

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

Բանախոսը շեշտեց, որ «Նորք» հոգեբուժական կենտրոնից «Նուբարաշեն» աշխատակիցների տեղափոխման գործընթացն ավարտին չի մոտեցել. «Հիվանդները տեղափոխվել են: 32-ը իրենց կամքով «Նուբարաշեն» են տեղափոխվել, իսկ մնացածըԱվան»: Աշխատակիցների տեղափոխման գործընթացը դեռ ավարտական փուլին չի հասել, բայց կա հանձնարարական, որ ամեն ինչ արվի այնպես, որ բուժական մասը 100 տոկոսով չտուժի: Այսինքն` տուժելու է ադմինիստրատիվ մասը, եթե կարելի է այդպես ասել, բայց աշխատելու ենք այստեղ էլ այնպես անել, որպեսզի խնդիրներ չծագեն: Եթե ուզում եք իմանալ, թե որքան պետք է աշխատող դուրս մնար օպտիմալացման ծրագրի շրջանակում, ապա խոսքը 45 մարդու մասին է: Եվ եթե վերլուծության ենթարկենք, ապա «Նորք»-ի բյուջեն մոտավորապես 258 մլն էր, ստացվում է մենք 45 հոգու համար 258 մլն էինք ծախսում: Եվ հետո, «Նորք»-ը չէր կարող այդքան շատ հիվանդ տեղավորել, որքան այսօր մենք կարողանում են տեղավորել»:

«Ինչո՞ւ ինձ այսօր թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին». մանկաբարձ-գինեկոլոգ

 

ԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԻՎԱՆԴՆԵՐ

Լրագրողների հարցին, թե որքա՞ն հիվանդ կա ՀՀ-ում, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ, Գ. Միրիջանյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Ընդհանուր առմամբ, հանրապետությունում եւ միջազգային պրակտիկայում հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող հիվանդների թիվը զգալիորեն ավելանում է: Համենայնդեպս, ընդհանուր տենդեցը գնում է ավելացման, բայց հստակ հիվանդների թիվ այս պահին կդժվարանամ ասել. նախկին գլխավոր հոգեբույժը բարձրաձայնում էր 55.000 մարդ: Մենք հիմա վերանայում ենք այդ թիվը, քանի որ  հնարավոր է, որ ծավալը այլ լինի, որովհետեւ կան, այսպես ասած, գաղտնի հիվանդներ, ովքեր ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն դիմում բուժհաստատություններ: Եվ, ամենակարեւորը, ընթացող բարեփոխումների հիմքում դրված էր այն, որ մենք պետք է կոտրենք ստիգման: Այսինքն` մարդը պետք է հասկանա, որ հոգեկան առողջությունը բոլորիս է վերաբերվում: Սակայն պետք է հստակ տարանջատել հոգեկան առողջության բուժական մասը, որով որ պետք է զբաղվեն հոգեբույժները, եւ  հոգեկան հոգեբանական ու կլինիկական մասերը, որը որ հիմնականում վերաբերվում է առողջ մարդուն, այլ ոչ՝ հիվանդ: Եվ մենք պետք է մեր իրականացրած գործողություններով կարողանանք ներշնչել ազգաբնակչությանը այն վստահությունը, որ չխուսափեն նմանատիպ հաստատություններ դիմելուց, քանի որ ուշ դիմելու հետեւանքով, ինչպես բոլոր հիվանդությունների պարագայում, հոգեկանը նույնպես ավելի դժվար է ենթարկվում ռեմիսիայի կամ բուժման»:

Ռուսաստանում խոզի գրիպով հիվանդացածների թիվը մեկ շաբաթում կրկնակի աճել է

 

ՇԱՏԱՑԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Գ. Միրիջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ մահճակալային ֆոնդը բավարարում է նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում.  «Մահճակալային ֆոնդը եղել է 350, հնարավոր է մի փոքր ավելանա. նրա ընդհանուր ծավալը 500 հիվանդ սպասարկելու համար է: Այս պահի դրությամբ 360 հիվանդ կա: Կանայք եւ տղամարդիկ, կարելի է ասել, համահավասար են»:

Կենտրոնի տնօրենը նկատեց, որ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են` դեպրեսիան, շիզոֆրենիան եւ ծերունական դեմենցիան. «Միջազգային փորձը ուսումնասիրելով` ավելի հաճախ հանդիպող հիվանդություններից մեկը հոգեկան դեպրեսիան է: Բավական շատացել են ինքնասպանության դեպքերը: Մենք մեծ բլոկ ենք առանձնացնելու եւ մեր կենտրոնում սկսելու ենք զբաղվել նմանատիպ հիվանդներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ 2014թ.-ին մոտավորապես ինքնասպանության 300 մլն դեպք է գրանցվել: Դեպրեսիան, ինչպես գիտեք, եթե բաց է թողնվում, ապա տխուր հետեւանքների կարող է բերել: Մի նոր ուղղություն էլ կա, դա աշխատանքից բխող դեպրեսիվ վիճակն է, որն ազդում է մարդկանց վրա: Մեր կենտրոնում այս պահի դրությամբ երեխաներ չկան, կան դեռահասներ: Երեխաներով զբաղվում են այլ հաստատություններ: Առաջիկայում փորձելու ենք ստեղծել նաեւ մանկական բաժանմունք` ստացիոնար 10 մահճակալային ֆոնդով»:

«Չնայած առկա խնդիրներին մեր հիվանդանոցը այսօր էլ պրակտիկորեն  մատուցում է բոլոր բժշկական ծառայությունները»

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆ

Լրագրողների դիտարկմանը, թե «Նուբարաշեն» հոգեբուժարանի շենքային պայմանները, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն, տնօրենը ընդունեց: «Այս տարվա բյուջեով նախատեսել ենք 25-30 մլն դրամ, որի արդյունքում լինելու են շենքային պայմանների վերանորոգում, ինչպես նաեւ՝ նոր արտ-թերապիայի բաժանմունք է ստեղծվելու` 60 մահճակալային ֆոնդով: Մեր ֆինանսական վիճակը թույլ է տալիս այսքանը ներդնել: Մենք ունենք նախկինում քանդված ջերմոց: Փորձելու ենք օգտագործել դոնորային ծրագրեր, եթե թույլ տան, ապա ֆինանսավորման աղբյուր ենք հայտնաբերելու, որի արդյունքում փորձելու ենք սկսել ջերմոցային տնտեսությունից»:

 

ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑԱՎ

Ասուլիսի ավարտին Գ. Միրիջանյանը խոսեց նաեւ արդեն ունեցած ձեռքբերումների մասին. «Առաջնահերթ, որ կարող եմ ասել, ճիշտ է, շատ քիչ է ձեռքբերումներ անվանելու համար, բայց կան: Դա աշխատավարձի բարձրացումն է: Կարծում եմ, կունենանք արդյունք: Այսօրվա դրությամբ բաժանմունքի ղեկավարը, առանց պահումների, ստանում է 244.000 դրամ, սովորական բժիշկը 195-196.000, եթե ունենում է հերթապահություններ, ավելի շատ: Միջինը՝ 350.000-400.000 ՀՀ դրամ աշխատավարձ են ստանում»:

Գագիկ Միրիջանյանը ճանաչվեց Տարվա լավագույն բժշկական կենտրոնի տնօրեն

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА