ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը

24.01.2018 16:05 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2017թվականը, ստացել է բազում զանգեր եւ նամակներ խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին:
Ըստ այդմ, «Իրավունքի» կողմից 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը:  

Նկատենք, որ Գյումրի քաղաքում գարեջրագործությամբ սկսել են զբաղվել դեռեւս շատ վաղ ժամանակներից: Առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 1898 թվականի մայիսի 7-ին: Ընկերության զարգացման պատմության մեջ նշմարվում են մի քանի փուլեր: 1970 թվականին Լենինականի գարեջրի գործարանի շինարարության հետ մեկտեղ ավելացան գարեջրի արտադրության ծավալները: Դեռեւս այս ժամանակից գործարանի արտադրանքն իր բարձր որակով միանգամից հայտնի է դարձել Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, որի համար ստացել է նույնիսկ Որակի նշանի սերտիֆիկատ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը գրեթե հիմնահատակ ավերեց գործարանի բոլոր արտադրամասերը:
Ավերված գործարանի վերականգնման աշխատանքները սկսվեցին միայն 1995 թվականի դեկտեմբերի 25-ից` Բալասանյանների ընտանիքի կողմից, գործարանի սեփականաշնորհումից հետո: Կարճ ժամանակում գործարանը վերականգնվեց: Ներկայումս գործարանում աշխատում են շատ արհեստավարժ գարեջրի մասնագետներ եւ բանվորներ: Գարեջրի արտադրության մեջ ընկերությունը շեշտադրում է գարեջրի ավանդական տեխնոլոգիայի պահպանումը:
Վերջին տարիներին ընկերության զարգացման մեջ շեշտադրվում է հատկապես արտադրական միջոցների վերազինումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, որոնք նպաստում են գարեջրի արտադրողականության բարձրացմանը եւ նոր շուկաների գրավմանը: «ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշը գարեջուրը եփվում է բնական եւ որակյալ հումքից: Բաղադրատոմսերից զատ, «ԳՅՈՒՄՐԻ» գարեջրի յուրօրինակ համը կախված է տեղական ջրից, որի համային եւ քիմիական բաղադրությունը լավագույնս համապատասխանում է գարեջրի արտադրությանը: Գարեջուրը շշալցվում է ապակյա եւ ՊԵՏ տարաների մեջ, ինչպես նաեւ իրականացվում է լցնովի գարեջրի վաճառք տակառներով: «ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշն ներկայացնում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող բարձր որակ եւ խելամիտ գին:

Վրացական «Օջախուրիի» լավագույն բաղադրատոմսը

ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԻՐ ՈՐԱԿՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳԱՐԵՋՐԵՐԻՆ

«ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշը հայտնի է շուկայում եւ ունի տեղական արտադրության բարձրորակ գարեջրի համբավ: «ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ-ն իր արտադրանքն իրացնում է Երեւան քաղաքում, հանրապետության մարզերում եւ Արցախում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլն: Արտադրանքն իր որակով չի զիջում հայտնի արտասահմանյան գարեջրերին: «ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ-ի արտադրանքի կայուն որակով է պայմանավորված գործընթացների արդյունավետությունը, դա է փաստում սպառողի կողմից արտադրանքի նկատմամբ ունեցած մեծ պահանջարկը, ինչպես նաեւ ընկերության մեծ համբավն ու բարձր վարկանիշը: Դրա վկայությունն է արտահանման եւ վաճառքի ծավալի մեծացումը տարեցտարի:
Ընկերության նպատակն է արտաքին գործընկերների հետ շփումը դարձնել փոխադարձ եւ ապահովել փորձի փոխանակում` կարեւորելով զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը: «ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ-ի աշխատակիցները ամեն տարի անցնում են վերապատրաստումներ արտասահմանյան նմանատիպ ընկերություններում: Գարեջրի արտադրանքի որակի նկատմամբ հիմնական պահանջները ամրագրված են գարեջրի եւ դրա արտադրության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ տեխնիկական պայմաններում, տեխնոլոգիական հրահանգներում եւ գարեջրի եփման եւ մնացած արտադրանքների բաղադրագրերում: «ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ -ի կողմից թողարկվող գարեջրի (առանց հավելումների) արտադրության նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգերը համապատասխանում են ISO 9001:2008 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին: Ընկերությունը հետեւողական է գարեջրի արտադրության նորություններին եւ փորձում է մշտապես նոր արտադրատեսակներով գոհացնել խստապահանջ սպառողներին: Ընկերությունում մշակված է սպառողների հարցումների եւ պատասխանների հարցաթերթիկներ, որոնցով իրականացվում է մարքեթինգային ուսումնասիրություններ, վերլուծվում եւ կայացվում համապատասխան որոշումներ:

«ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ-ն պլանավորել եւ կիրառում է մոնիտորինգի, վերլուծության եւ բարելավման գործընթացներ: Այս բոլորի ապացույցներն են կազմակերպության աշխատանքի ցուցանիշների աճը` հանրության բավարարվածության առումով. բազմաթիվ պարգեւներ, սերտիֆիկատներ, մրցանակներ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ստացված շնորհակալագրեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից անցկացված մրցույթի շրջանակներում դարձավ լավագույն գործընկեր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА