ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակոբ Հակոբյանը խոր ընկճախտի մե՞ջ է

24.01.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հակոբ Հակոբյանը խոր ընկճախտի մե՞ջ է

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ զարմանալիորեն ելույթ չունեցավ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Այդուհանդերձ, «Իրավունքը» պարոն Հակոբյանից փորձեց պարզել իր տեսակետը` թե՛ լսումների ընթացքի,  թե՛ գնաճը մեղմելու վերաբերյալ, բայց հերթական անգամ ապարդյուն: Պարզվում է` Հակոբ Հակոբյանն այնքան է նեղսրտել վերջին շրջանում մամուլում իր մասին արված անդրադարձներից, որ որոշել է չխոսել լրատվամիջոցների հետ: Իսկ թե ինչո՞ւ, մեր անմեղ հարցին ի պատասխան` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց. «Էդ հարցը ինձ չպետք է տայիք: Բոլոր լրագրողներդ էլ նույնն եք, գնում, սուտ-սուտ բաներ եք գրում»: Ամեն դեպքում, Հ. Հակոբյանին հիշեցրինք հայտնի ժողովրդական ասացվածքը, որ պետք չէ բոլորին նույն արշինով չափել, բայց նա անդրդվելի էր. «Մեկ է, չեմ խոսելու»:  Ինչեւէ, հետաքրքիր է, եթե, ըստ պարոն Հակոբյանի, բոլոր լրագրողները նույնն են, արդյոք կհամաձայնի նույնպիսի անպատասխանատու հայտարարության հետ, որ բոլոր պատգամավորները եւս նույնն են:

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА