ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոնդոնասեր Ստյոպա Սաֆարյանի սիրտը դեսպանի պաշտոն է ուզում

24.01.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լոնդոնասեր Ստյոպա Սաֆարյանի սիրտը դեսպանի պաշտոն է ուզում

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր« քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ, թեպետ այս տարիներին ամեն ինչ արել է` ի սեր պաշտոնական Լոնդոնի, բայց արի ու տես, որ նրան` որպես Մեծ Բրիտանիայի դեսպանի, ՀՀ իշխանությունները չեն տեսնում: Ուստի` Ս. Սաֆարյանին էլ ոչինչ չէր մնում անել, քան սոցցանցում հանդես գալ «չար ու նախանձ» դիրքերից` մասնավորապես նշելով. «Միացյալ Թագավորությունում դեսպանի թափուր տեղի «չափանիշները» չեն հրապարակվե՞լ` CV-ս ուղարկեմ: Խոստանում են «Արսենալի» բոլոր խաղերին ներկա գտնվել« թոռներս կասեն« որ իրանք Բրիտանիայի քաղաքացի են« դեh, մառախլապատ Ալբիոնում կապերիս ու մեծ սիրուս մասին չպատմեմ»: Ապա հավելել է. «Նախագահի պաշտոնի համար ուշացա« գյուղում էի»:

«Դեսպանի հայտարարությունն բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը»

Ինչեւէ, ակնհայտ է, որ դեսպանի պաշտոնի համար եւս Ս. Սաֆարյանի տրտունջն ավելի քան ուշացած է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА