ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անձամբ ես հնարավոր չի՝ միանամ ՀԱԿ-ի շարժմանը». Սասուն Միքայելյան

24.01.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անձամբ ես հնարավոր չի՝ միանամ ՀԱԿ-ի շարժմանը». Սասուն Միքայելյան

Երբ հունվարի 19-ին Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց ՀՀ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանն է` դեռեւս 1996 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանակած վարչապետը, ՀԱԿ-ն անմիջապես «մոխիրներից որպես փյունիկ հառնեց»: Հենց հաջորդ օրը` հունվարի 20-ին, նրանք երկարատեւ լռությունից հետո վարչության նիստ գումարեցին:

ԲՀԿ-ն արտահերթ խոհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնություն ունենալու համար

Պարզվում է` ՀԱԿ-իստները որոշել են փետրվարին «Ազատության» հրապարակում կազմակերպել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, իսկ ՀԺԿ-ի հետ համատեղ մարտին կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված բողոքի երթ: Ավելին` այսքանով չի ավարտվում ՀԱԿ-ի քաղաքական գերակտիվությունը, նրանք նաեւ պատրաստվում են խաղաղության շարժում կազմակերպել` շարունակելով առաջ տանել իրենց զիջումային անընդունելի գաղափարները: Այդուհանդերձ, թե արդյոք հնարավոր է, որ ՀԱԿ-ի խաղաղության շարժմանը միանան ընդդիմադիր ուժեր, մասնավորապես` «Ելքը», «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ: Բայց հարցին պատասխանելու փոխարեն, Ս. Միքայելյանն ասաց, որ ընդհանրապես հարցազրույց չի տալիս:

– Պարոն Միքայելյան, հարցազրույց չէ, ճշտում ենք` հնարավո՞ր է միանաք, թե` ոչ:

– Ճշտում էլ պետք չի, հարցազրույց էլ չեմ տալիս:

– Ինչ-որ խնդիր ունե՞ք լրատվամիջոցի հետ:

– Ես ԱԱԾ-ի պադվալում էլ խնդիր չեմ ունեցել:

– Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հարցին չպատասխանելը:

– Ի՞նչ հարց:

– Հնարավո՞ր է` «Ելքը» միանա ՀԱԿ-ի խաղաղության շարժմանը:

– Անձամբ ես հնարավոր չի` միանամ ՀԱԿ-ի շարժմանը: Բայց ո՞նց կարա «Ելքը» միանա:

– Իսկ ինչո՞ւ ոչ:

– Այսինքն` ի՞նչ են ուզում իրենք անեն:

– Երթ են անելու, հետո խաղաղության շարժում են սկսելու...

– Այդ երթերով, շարժումներով ժամանակին բոլորս անազատության մեջ հայտնվեցինք, որովհետեւ իրենք չկարողացան ղեկավարել: Ինչ վերաբերում է «Ելքին», կորոշենք, լրացուցիչ տեղյակ կպահենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА