ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդդիմությունը պահն ընտրել է, որպեսզի աղմուկ բարձրացնի»

24.01.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ընդդիմությունը պահն  ընտրել է, որպեսզի  աղմուկ բարձրացնի»

Խորհրդարանում երեկ կայացավ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Հնչեցին մասնագիտական, քաղաքական, պաթոսային ելույթներ, եղան օբյեկտիվ ու սուբյեկտիվ դիտարկումներ: Բայց մի բան ակնհայտ էր, ստեղծվել էր առիթ, որպեսզի ընդդիմությունը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրի իշխանությանը: Իսկ թանկացումներին վերագրվեն ֆանտաստիկ թվեր եւ ապրանքատեսակներ:

Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով մեկնել է Սլովակիայի Հանրապետություն

«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՐԱԽԱՆԱԼ ԳՆԱՃՈՎ»

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որեւէ երկրում որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով. «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ: Գնաճն ունի մի քանի պատճառներ՝ դրանցից մեկը միջազգային շուկան է, եւ մեկ հարվածով հնարավոր չէ դրա ազդեցությունը չեզոքացնել: Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում ու պարտավոր ենք դրանք ապահովել: Իսկ իշխանությունը պետք է հնարավորինս բացասական պայմանները մեղմացնի»:

«ԵԹԵ ՆՄԱՆԱՏԻՊ ԴԵՊՔԵՐ ԿԼԻՆԵՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»

«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էլ, անդրադառնալով կայացած լսումներին եւ դրա բովանդակությանը, վստահեցրեց, որ քաղաքական մեծամասնությունը բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա կդարձնի:

- Լսումների ժամանակ տարբեր արտահայտություններ եղան` որոշ ապրանքատեսակների արհեստական գնաճի վերաբերյալ: Եթե նմանատիպ դեպքեր կլինեն, անպայման պետք է պատժվեն: Համենայնդեպս, սրանք բավականին արդյունավետ լսումներ էին, եւ Հայաստանի քաղաքական համար մեկ ամբիոնում քննարկվեցին այդ խնդիրները, եւ ինձ թվում է` մենք սրանից հետեւություններ կանենք:

Ֆելքս Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ. «Ժողովուրդ»

«ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐԿԵՐԻ ԻՋԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԳՆԱՃԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

–Պարոն Բաղդասարյան, օրինակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում շեշտեց, որ որոշակի ապրանքատեսակների գների բարձրացման կողքին, նաեւ էժանացել են մի խումբ ապրանքներ:  Այնուամենայնիվ, այս շրջանում գնաճի վերաբերյալ օբյեկտիվ մտահոգություն կա՞, թե ընդդիմությունը հերթական անգամ փորձում է փոքր խնդրից մեծ աղմուկ բարձրացնել:

– Բնականաբար, եթե քաղաքական զարգացումներին հետեւեք, կտեսնեք, որ ընդդիմությունը պահն ընտրել է, որպեսզի աղմուկ բարձրացնի: Գնաճն անխուսափելի է աշխարհի ցանկացած երկրում, պարզապես, մենք միշտ պետք է մտածենք ավելի շատ հարկերի իջեցումներով գնաճը կանխելու մասին, քան` աշխատավարձ բարձրացնելու համար հարկերը բարձրացնելով:  Սա ամենալավ մեթոդաբանությունն է, եւ տնտեսության ակտիվացմամբ, զարգացմամբ, արտահանման ավելացմամբ ու այլ միջոցներով պետք է պայքարենք, հակառակ դեպքում, տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում դինամիկ գնաճը միշտ էլ կա: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ բնականաբար, սա մեր ընդդիմության հիմնական գործն է, որ կարող է թմբկահարել հարցը եւ քաղաքական զարգացումներին հետեւելով՝ որոշել, թե որ պահին ավելի նպատակահարմար է այդ հարցը բարձրացնելը:

«ՊԵՏՔ Է ԶՍՊՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՆՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԼԻՆԵՆ»

–Ի դեպ, այս օրերին շատ խոսվող գնաճի որոշ խնդիրներ լուծվեցին ընդամենը ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից ժամեր անց: Կարելի՞ է ասել, որ այն, թե որոշ ապրանքների թանկացումը պայմանավորված էր համաշխարհային շուկայի գներով, ԵԱՏՄ-ում մեր անդամակցությամբ, մեղմ ասած, ուռճացված էր:

– Նախագահը, պարզապես, հանձնարարականներ է տվել ու ասել է, որ ուսումնասիրություններ կատարվեն, եւ այդ ուսումնասիրությունները կատարվում են: Բնական է, որ պետք է հորդորել, պետք է զսպող քաղաքականություն, որպեսզի արհեստական նոր խոչընդոտներ չլինեն: Իսկ արհեստականորեն գնաճ ստեղծողները, էլի եմ կրկնում պետք է պատժվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА