ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական ապրանքների հայտնվելը հայկական շուկայում թերի օրնսդրության հետեւա՞նք

24.01.2018 17:13 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական ապրանքների հայտնվելը հայկական շուկայում թերի օրնսդրության հետեւա՞նք

Նախորդ տարի Հայաստանի սպառողական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորի, շոկոլադի պատճառով  մեծ աղմուկ բարձրացավ: Մինչ հասարակությունը կփորձեր մեղավորներ փնտրել, ադրբեջանական խնձորները շատ արագ անհետացան շուկայից եւ աղմուկն ինչպես բարձրացել էր, այնպես էլ շատ արագ լռեց:
Նշենք, որ Հայաստանը չունի օրենքով ամրագրված որեւէ դրույթ, ըստ որի ադրբեջանական ապրանքների մուտքը Հայաստան արգելվի, եթե տվյալ ապրանքը ներկրված է երրորդ երկրից եւ ունի ուղեցկող փաստաթղթեր, ապա այն շատ հանգիստ կարող է հայտնվել սպառողական շուկայում: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի հստակ օրենք, որի համաձայն հայկական արտադրանքի մուտքն իր երկիր խստիվ արգելվում է, այդ թվում` երրորդ երկրից: Չնայած, վերջերս հենց ադրբեջանական լրատվամիջոցներն էլ լուրեր էին տարածել, թե իրենց շուկայում հայկական ապրանք է վաճառվել:
Արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Հայաստանն օրենք ընդունի` ադրբեջանական ապրանքների մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ:

«Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ կհավերժացվի ևս մեկ պատմամշակութային ժառանգություն»

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ խոսքով` սա մեծ խնդիր է.«Հայաստանի համար մեծ թշնամի են, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, բայց մեր կրած հագուստի մեծ մասը թուրքական են, կենցաղային քիմիական նյութերի 80 տոկոսը նույնպես թուրքական են: Ես էլ եմ դեմ ադրբեջանական ապարքններին, բայց եթե շմենք առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք պետք է դրա համար լուրջ խոչընդոտ գտնենք , օրինակ խախտումների մասին, որպեսզի արգելվի»,-նշեց Կ. Չիլինգարյանը:
Դիտարկմանը, եթե Ադրբեջանն արգելում է հայկական ապրանքների մուտքն իր երկիր, այդ դեպքում, ինչն է խանգարում Հայաստանին, որպեսզի գնա նույն քայլին, Կարեն Չիլինգարյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է, անում է այն, ինչ ցանկանում է. «Ամեն դեպքում ադրբեջանական ապրանքը օրինական ձեւով չի մտնում մեր շուկա, ներկրվում են երրրորդ երկրից: Նույն ապրանքը կարող է գալ ցանկացած երրորդ երկրից, այդ թվում` Ռուսաստանից: Այն խեղճ գյուղացին, որն ապրում է սահմանամերձ գյուղում, արգելել են հինգ կիլոգրամից ավելի միրգ-բանաջարեղեն ներկրել առանց ֆիտոսանիտարիայի փոստաթղթերի: Սա անհեթեթություն էր, նա  Վրաստանից մինչեւ 50 կգ միրգ –բանաջարեղեն էր գնում եւ ներկրում Հայաստան, իսկ այժմ 5 կգ ավելի չի թույլատրվում, սա մեզ համար մեծագույն խնդիր»,-եզարփակեց Կարեն Չիլինգարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА