ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գագիկ Ծառուկյանն անձամբ կներկայացնի մեր թիմի կայացրած որոշումը». Վահե Էնֆիաջյան

24.01.2018 21:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Գագիկ Ծառուկյանն անձամբ կներկայացնի մեր թիմի կայացրած որոշումը». Վահե Էնֆիաջյան

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու կամ չպաշտպանելու վերաբերյալ առ այսօր դեռեւս որեւէ որոշում չի կայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը: Հիշեցնենք ՀՀ նախագահի ընտրության համար անհրաժեշտ է օրենսդիրների ձայների 3/5-ը: Իսկ թե ի վերջո, ի՞նչ դիրքորոշում կա «Ծառուկյան» խմբակցությունում եւ ե՞րբ են բարձրաձայնելու իրենց որոշման մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:

Կատարվածը դժվար է մարսել

- Առիթ ունեցել ենք հստակեցնելու, որ ՀՀ նախագահի թեկնածության հարցի մասին մեր որոշումը կներկայացնենք միայն մեր թիմում համակողմանի քննարկում անցկացնելուց հետո։ Երկրի նախագահի թեկնածության հարցն այս պահին կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցողնորից է, որից կախված է, թե ով է առաջիկա 7 տարիներին լինելու Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը, որն այդ պաշտոնին կընտրվի արդեն փոփոխված Սահմանադրությամբ՝ համապատասխան նոր լիազորություններով։ Մեր թիմում լսելի եւ կարեւոր է յուրաքանչյուրի կարծիքը եւ միայն համակողմանի քննարկումներն ամփոփելուց հետո՝ ճիշտ ժամանակին մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ըստ իս անձամբ կներկայացնի մեր կայացրած որոշումը։ Այնպես, ինչպես եղել է առաջնային նշանակություն ունեցող բոլոր որոշումների պարագայում, որոնք հանրությանը ներկայացվել են մեր թիմի թիվ մեկ անձով։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կներկայացնի մինչեւ շաբաթվա վերջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА