ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաստատ հեղափոխություն չէր անելու…». Հովհաննես Մանուկյան

24.01.2018 23:18 ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Հաստատ հեղափոխություն չէր անելու…». Հովհաննես Մանուկյան

Հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սեւակն այսօր կդառնար 94 տարեկան: Անդրադառնալով հիշարժան օրվան եւ Պ. Սեւակի առեղծվածային մահին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշել է. «Ընդհանրապես յուրաքանչյուր հանճարեղ մարդու անգամ բնական մահվան մեջ մարդիկ առեղծված կամ խորհրդավորություն են փնտրում, եթե չասենք, որ երբեմն էլ ընկնում են ծայրահեղությունների գիրկն ու այնտեղ քաշելու հետեւողական փորձեր անում մյուսներին: Պարույր Սեւակի մահը սովորականներից չէր: Անգամ ընկերների, գրչակիցների եւ ժամանակակիցների հուշերում շատ զգուշորեն, ենթատեքստով պտտվում է պատահական ոչինչ չլինելու վարկածը: Ամեն դեպքում, տարբեր լսարաններում դեռ կվիճեն նրա մեքենա քշել իմանալ- չիմանալու շուրջ, տաք քննարկումներ կլինեն զոքանչի հոգեհանգստի արարողությանը շտապելու, անգամ տաղանդավոր ու ստեղծագործող մարդկանց վարորդական իրավունք տալը պետականորեն արգելելու մասին»:

ԵՄ դեսպանի դյուրագրգիռ «սուխոյ ատկազը»

Հ. Մանուկյանն ընդգծում է, որ Պարույր Սեւակը մեծ մտածող էր, առաջ նայող մարդ, ով անգամ անկարեւոր պաշտոնն օգտագործում էր այլոց համար. «Նա Գրողների միության մինչ այդ եղած ղեկավար կազմից առաջինն էր, ում հաջողվեց գրելու համար նպաստավոր մթնոլորտ, հավաքատեղի ստեղծել, ընդամենը Միության տարածքում սրճարան բացելով՝ առանց պաթոսի, առանց ճոռոմաբանության եւ սովետահայ ընդհատակյա ինքնամաքառումների… »:

Ի՞նչ կլիներ, եթե նա շարունակեր ստեղծագործել եւս 20 տարի: Հենց այս հարցին էլ տալով պատասխան՝ Հ. Մանուկյանը հավելում է. «Ժողովրդականությունը թերեւս կմեծանար... Իսկ ինչպես լինում է սովորաբար, սերը երբեք չի ներվում: Գուցե վերջին հանգրվան, այնուամենայնիվ, կգտներ Կոմիտասի պանթեոնում, ի վերջո, սիրտն էլ քննարկման առարկա չէր դառնա, հայրենի գյուղի հսկա քարն էլ ուխտատեղի, մեր լեզուն կհարստանար, մեր գրականությունը կշահեր… Հաստատ հեղափոխություն չէր անելու… Ծնունդդ շնորհավո՛ր, Պոե՛տ», - եզրափակելով խոսքը՝ շեշտել է ՀՀ արդարադատության նախկին նախարարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА