ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը պահանջում է միջազգային դատարան փոխանցել Խոջալուի դեպքի հարցը

26.01.2018 11:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանը պահանջում է միջազգային դատարան փոխանցել Խոջալուի դեպքի հարցը

Ադրբեջանը ցանկանում է 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը ներկայացնել միջազգային դատարանի քննմանը: ԱՊԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը:

Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու հարցը

«Մենք ցանկանում ենք, որ 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը քննվեն միջազգային դատարանում և համաձայն միջազգային արդի օրենքների: Եթե նման մի ատյան ստեղծվի, Ադրբեջանը կներկայացնի այդ դեպքի հետ կապված իր ապացույցները»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չորեքշաբթի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, կրկին մերժեց Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքը և հիմք ընդունելով Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալեբովի ներկայացրած ապացույցները, անուղղակիորեն Ադրբեջանի պաշտոնատարներին Խոջալուի դեպքերի գլխավոր պատասխանատու ներկայացրեց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА