ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուվրի և Օրսե թանգարանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը հեղեղումների պատճառով (տեսանյութ)

26.01.2018 13:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լուվրի և Օրսե թանգարանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը հեղեղումների պատճառով (տեսանյութ)

Հորդառատ անձրևների հետևանքով Սեն գետի մակարդակը շարունակում է բարձրանալ, տեղեկացնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ գետի մակարդակը հասել է վերջին 35 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշին:

Ստեղծված իրավիճակում հանրահայտ Լուվրի և Օրսե թանգարանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքն ու հեղեղումների վտանգից փրկել ավելի քան 200.000 արվեստի գործ` ապահով վայրեր տեղափոխելով: 

Հիշեցնենք, որ հունվարի 25-ի տվյալներով՝ Սեն գետի ջրի մակարդակը հասել է 4.9 մ-ի: Փարիզի փոխքաղաքապետ Կոլոմբ Բրոսելի կանխատեսմամբ՝ հունվարի 27-ին այն կհասնի 6 մ-ի: Մինչդեռ Սենի ջրի մակարդակի նորման 2 մ է:

Հայտնի է, որ հեղեղումների պատճառով արգելվել է գետով երթևեկելը. կան մի շարք ջրային փոխադրամիջոցներ, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող անվտանգ անցնել Սենի վրա կառուցված պատմական կամուրջների տակով: Առաջիկա օրերին կփակվի առափնյա հատվածով անցնող երկաթուղին:

Այժմ քաղաքում ջրհեղեղի տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել:

Մոտ 200 մարդ տեղափոխող թուրքական Boeing-ը վթարային վայրէջք է կատարել անսարք շարժիչի պատճառով

Տեսանյութը` այստեղ:

Картинки по запросу Paris floods Louvre artworks moved

Картинки по запросу Paris floods Louvre artworks moved

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА