ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կա՛մ պետք է ցրտից մեռնեն կա՛մ սովից`նպաստից զրկվելու դեպքում

27.01.2018 11:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Կա՛մ պետք է ցրտից մեռնեն կա՛մ սովից`նպաստից զրկվելու դեպքում

Հայտնի է, որ սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքներն ունեն հոսանքի եւ գազի սպառման սահմանափակում: Հակառակ դեպքում, եթե սահմանված քանակը գերազանցի, նրանք կարող են զրկվել նպաստից: Եվ ահա օրերս, ինչպես մեր ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ այդ սահմանափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել:

Այնտեղ, որտեղ քեզ տեսնում են, դա պետք է իրականացնես. Հրաչյա Ռոստոմյանը` ԱԻ նախարար նշանակվելու մասին


ԵՐԲ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է


Ըստ մարզում բնակվող մեր աղբյուրի. «Մինչ այս, անապահով ընտանիքները կարողանում էին ձմեռային ջեռուցման խնդիրը լուծել փայտի միջոցով: Բայց ահա այս տարի վառելափայտի վաճառքի սահմանափակումները խստացան, գները նկատելիորեն աճեցին: Բայց եթե փայտի փոխարեն գազով կամ հոսանքով ջեռուցեն եւ անցնեն սահմանված չափը, կզրկվեն նպաստից, ինչպես նաեւ` սահմանված ցածր գներից: Ավելին, շատ ընտանիքներ արդեն այդ չափաքանակից անցել են եւ հիմա մասսայաբար կարող են դուրս մնալ համակարգից: Սոցապի տեսուչները համոզում են, թե դա իրենց սրտովն էլ չէ, բայց ինչ կարող են անել: Լավ, միգուցե էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման քանակն էլ ընտանիքի անապահովության չափանիշ է: Բայց ի՞նչ անեն մարդիկ, եթե մրսում են, ստիպված կլինեն անգամ պարտքով լուծել ջեռուցման հարցը: Հատկապես լեռնային շրջաններում անհնար է առանց գոնե նվազագույն ջեռուցման: Այսինքն, կա՛մ պետք է ցրտից մեռնեն կա՛մ սովից`նպաստից զրկվելու դեպքում: Բայց մի՞թե պետական կառույցները չեն կարող գոնե ձմեռային ամիսներին եւ լեռնային գոտու համար այնպիսի չափաքանակներ սահմանեն, որ մարդիկ նման փաստի առաջ չկանգնեն»:

Սա միակ բողոքը չէ, նման դժգոհություններ այս տարի շատ ենք ստացել, ընդ որում, հիմնականում բարձրադիր լեռնային շրջաններում բնակվող մարդկանցից: Եվ, հաշվի առնելով, որ ձմեռը համեմատաբար տաք էր, դժվար չէ կռահել, որ ավելի ցուրտ լինելու դեպքում խնդիրն էապես կսրվի: Ուրեմն, հնարավոր չէ՞, որ գոնե բարձրադիր գոտիների բնակչության համար պայմանները փոխվեն`  հարցով դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.


- Նախ պետք է ասել, որ անցյալ տարվա սկզբից կա կառավարության որոշում, համաձայն որի` սոցիալապես անապահով ընտանիքներին մեղմացված սակագներով բնական գազ եւ էլեկտրաէներգիա է մատակարարվում: Խոսքը վերաբերում է անապահովության գնահատման համակագում քսանից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին: Բնական գազի, էլեկտրաէներգիայի համար չկա սահմանաչափ այդ տեսանկյունից: Ավելին ասեմ, տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի համար նպաստառու ընտանիքները վճարում են ավելի ցածր սակագնով, քան` անապահովության գնահատման համակարգում չընդգրկվածները: Ընդ որում, որեւէ հատուկ բան, նկատի ունեմª փաստաթղթեր ներկայացնել եւ այլն,  քաղաքացին դրա համար չի անում: Պարզապես` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անապահով ընտանիքների ցուցակները տրամադրում է «Գազպրոմին» եւ ՀԷՑ-ին, որտեղ էլ վճարման ենթակա գումարը հաշվարկվում է սահմանված ցածր սակագներով: Ավելին` երբեմն որոշ ընտանիքներ չեն էլ պատկերացնում, որ իրենք ցածր սակագնով են վճարում: Սա իրավունքի կիրառման տեսանկյունից: 

Յուրահատուկ վայրեր, որոնք պարտադիր պետք է այցելեն ճանապարհորդությունների սիրահարները (լուսանկարներ)

 

Հ.Գ.Մանրամասն կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА