ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոնք էին ՀՀ նախագահի պատմական ելույթի կարեւոր շեշտադրումները

26.01.2018 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Որոնք էին ՀՀ նախագահի պատմական ելույթի կարեւոր շեշտադրումները

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ կարծիքով՝  վերջին օրերի կարեւորագույն իրադարձություններն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա, հանդիպումները ֆրանսիական պաշտոնյաների հետ եւ ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում: Անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին՝ նա մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է  դիվերֆիկացված արտաքին քաղաքականություն:

Պաղպաղակ բաժանելու մենաշնորը Փաշինյանը «խլեց» նախագահից

- Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ, մասնավորապես` Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ: Հիշեցնեմ, որ հոկտեմբերին կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, եւ այդ օրերին Հայաստանը դառնալու է կարեւորագույն քաղաքական կենտրոններից մեկն աշխարհում: Հանդիպման ժամանակ նախագահներ Սարգսյանն ու Մակրոնը հստակ նշեցին, որ ամեն ինչ անելու են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար: Այս հանդիպումները տպավորիչ էին, կար փոխըմբռնում, եւ ՀՀ նախագահն ասաց, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, իսկ Ֆրանսիաի նախագահն էլ ընդգծեց՝ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին:

– Պարոն Շարմազանով, անդրադառնանք նաեւ ՀՀ նախագահի ԵԽԽՎ-յան ելույթին, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:

– ՀՀ նախագահը մի քանի կարեւոր սկզբունքներ նշեց, օրինակ, որ մենք Եվրոպա ենք` արժեքային համակարգով, իսկ դա ժողովրդավարական արժեքներին դավանելն է, օրենքի գերակայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարը, համամարդակային ու քրիստոնեական արժեքների պահպանումը: Եվ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով: Տարիները ցույց են տվել, որ սրանք ոչ միայն խոսքեր են, այլ` կատարված աշխատանք: Կարեւորում եմ նաեւ ելույթի այն հատվածը, որտեղ ասվում է, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը հիվանդություն է նաեւ մեր պետության համար: Ինչպես նախագահն էլ ասաց, այն հատուկ չէ մեր նման զարգացող երկրներին, ԵԽԽՎ-ին էլ է դա հատուկ: Ավելին՝ ՀՀ նախագահն էլ ափսոսանքով նշեց, որ ականատես ենք եղել այնտեղ արժեքային ճգնաժամին, երբ խավիարը կամ նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժողովրդական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Նախագահն ընդգծեց նաեւ, որ ԵԱՏՄ-ն ու Եվրոպական միությունը պետք է համագործակցեն, սրանից է բխում այս միությունների բնակիչների շահերը, իսկ Հայաստանն այստեղ կարող է կամուրջ հանդիսանալ:

– Հատկանշական էին նաեւ ՀՀ նախագահի կողմից Արցախի վերաբերյալ արված հայտարարությունները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ներկայացնելով Արցախյան հիմնահարցի պատմական հիմքերը` Սերժ Սարգսյանը նշեց` ազատ ու անկախ Արցախի աստվածատուր լինելու փաստը, որը խաղաղ էր ու որեւէ անօրինական լոզունգ իր մեջ չէր պարունակում, իսկ պատասխան ստացավ Սումգայիթյան ջարդերով, հետեւաբար` անկարելի է դահիճի ու զոհի մեջ հավասարության նշան դնել: ՀՀ նախագահի ելույթի մեջ կարեւոր էր նաեւ դիտարկումը, թե Արցախի խնդիրն ազատության ու մարդու իրավունքների պայքար է, եւ դա լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ու ուշ թե շուտ, ինչպես յուրաքանչյուր պայքար, որ միտված է մարդու ազատությանը, այն պսկավելու է հաջողությամբ:

Աթեիստ առողջապահության նախարարը կգնա՞ Մայր Աթոռ

– ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից բավական կոշտ խոսեց հայ-թուրքական չստացված հարաբերությունների մասին եւս...

– ՀՀ նախագահը կարեւորել է բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունները: Այո, մենք երբեք քայլեր չենք ձեռնարկի` ելնելով նախապայմաններից, մենք չենք պատրաստվում որեւէ միակողմանի զիջման գնալ: Մենք իրատես ենք, լուսնից չենք իջել, բայց դա որեւէ մեկին իրավունք չի վերապահում Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА