ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրային մարդիկ առաջնահերթ պետք է ծառայեն` օրինակ դառնալով մյուսներին» (Պրեմիերա)

28.01.2018 21:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հանրային մարդիկ առաջնահերթ պետք է ծառայեն` օրինակ դառնալով մյուսներին» (Պրեմիերա)

Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ ժողովրդական երգիչ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Պիտի ցնծա» երգը: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Հասմիկ Բալեյանն է, գործիքավորումը կատարել է Տարոն Ավետիսյանը: Ի դեպ, Արման Խաչատրյանը երգարվեստի այն ներկայացուցիչների թվին է պատկանում, որն, իսկապես, վաստակել է Հայոց բանակի մասին երգելու իրավունքը, քանի որ ինքն էլ ոչ վաղ անցյալում՝ 4 տարի առաջ, ծառայել է հայկական բանակում:

Մարզպետների շուրջ քաղաքական ուժերը համաձայնության չեն գալիս

Անդրադառնալով ծառայությանը՝ նա «Իրավունքի» հետ զրույցում շեշտել էր՝ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ՝ ապահովելով մեր ընտանիքների եւ ողջ ազգի անվտանգությունը:

- Իսկ հանրային մարդիկ առաջնահերթ պետք է ծառայեն՝ վառ օրինակ դառնալով մյուսներին:

- Արման, ո՞րն եք համարում Հայոց բանակում անցկացրած ամենաուրախ օրը:

- Ծառայության ընթացքում ուրախ եւ զվարճալի պահերն անխուսափելի էին: Սակայն, ուզում եմ առանձնահատուկ ուշադրության արժանացնել զինակից ընկերներիս կողմից ինձ համար նկարահանած կատակ-տեսանյութը, որի համար ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը՝ երգիչ-դերասան Գեւորգ Սիրեկանյանին:

- Հետաքրքիր է՝  ո՞րն էր ծառայության երկու տարիների ամենամեծ դժվարությունը:

Բոլոր զինվորներն էլ ունենում են դժվարություններ ծառայության ընթացքում ես նույնպես բացառություն չեմ եղել: Ծառայության սկզբնական շրջանում, երբ ամեն ինչ օտար ու անսովոր է, բնականաբար, դժվարություններն ավելի շատ են եղել, սակայն ժամանակը լուծում է բազմաթիվ խնդիրներ:

- Ժողովրդական երգն ու արդեն  իսկ ունեցած ճանաչումը օգնե՞ց բանակում,  թե՞ խանգարեց:

- Իհարկե օգնեց: Թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Երեւանի զորամասերում զինակիցներս եւ հրամանատարները շատ գնահատում եւ սիրում էին իմ մատուցած երգերը:

- Ո՞րն էր ծառայության երկու տարին թեթեւ անցկացնելու Ձեր բաղադրատոմսը:

- Շրջապատված լինել իսկական ընկերներով եւ ապահովել առողջ մթնոլորտ. կարծում եմ` սա է ծառայութան իսկական թեթեւության նախապայմանը:

- Արդյո՞ք դրանք կորցրած տարիներ էին, թե՞ յուրահատուկ ձեռքբերումներով լի:

- Ծառայության տարիները շրջադարձային էին իմ կյանքում: Բազմաթիվ համերգային հրավերների մերժումը փոխհատուցվեց այն մեծ փորձով, որը ձեռք բերեցի զինվորական երգչախմբում: Այդ ամենի համար առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երգչախմբի գեղարվեստական ղեկավար մայոր Արամ Գալստյանին: Ընդհանուր առմամբ, ծառայությունը մի յուրօրինակ դպրոց է, որ անփոխարինելի գիտելիքներ է տալիս:

- Ի՞նչ կփոխեիք մերօրյա բանակում, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք:

Աթեիստ առողջապահության նախարարը կգնա՞ Մայր Աթոռ

- Եթե իսկապես ընձեռնվեր այդպիսի հնարավորություն, ապա առաջնահերթ փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտ կստեղծեի բանակում: Ինչպես նաեւ կվերանայեի մեր զինվորականների վարձատրությունը: Չէ՞ որ նրանց շնորհիվ է միայն, որ կանք ու կլինենք:

- Բանակը շա՞տ է փոխել Արման Խաչատրյանին:

- Մասամբ: Բնավորությանս մեջ բազմաթիվ գծեր փոխվել են: Բանակից հետո ավելի ինքնավստահ եմ, հաստատուն ու հասուն մտածելակերպով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА