ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչեւ ապրիլյան պատերազմը հայոց բանակը «բրեժնեւյան քնի» մեջ էր. (Տեսանյութ)

29.01.2018 15:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Մինչեւ ապրիլյան պատերազմը հայոց բանակը «բրեժնեւյան քնի» մեջ էր. (Տեսանյութ)

26-ամյա հայոց բանակը ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո էականոերն փոխվել է:

 Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ խոսքով`նախկինում բանակը «բրեժնեւյան քնի» մեջ էր , սակայն ապրիլյան պատերազմը ստիպեց ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ հատկապես հասարակությանը ինքնապաշտպանության նպատակներից ելնելով բանակին ավելի մեծ ուշադրություն դարձնել.«Այսօր 20-30 անգամ դիրքներն ավելի լավ են հագեցած, քան նախկինում: Սակայն այս ամենը բավարար չէ, քանի որ մարդն էլ պետք է զարգանա, ընդհանրապես զորամաս մտնելուց անշարժ վիճակում պետք է տեսնես միայն քնած զինվորին , իսկ մյուսները միշտ պետք է շարժվեն ու մարզվեն: Այսոօր ցավոք, զինվորներին հաճախ են հանգիստ տալիս, ինչ հանգիստ, բոլորս միասին կհանգստանանք գերեզմանում: Բանակը միշտ պետք է լարված լինի»,-փաստեց Վովա Վարդանովը:
Ազատամարտիկ, գնդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ նկատեց, որ ապրիլյան պատերազմը հայոց բանակի համար թռիչքային զարգացման նոր էտապ էր. «Այս պատերազմը ցույց տվեց մեր թերությունները: Բանակի պատրաստվածության աստիճանը գնահատում է պատերազմը: Ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք մեր զինվորի ոգո եւ սպայի մասնագիտական հմտության շնորհիվ: Մենք պարտվեցինք տեխնիկական ճակատում, որը մեզ անհայտ էր, քանի որ առաջին անգամ կիրառվեց թռչող սարքեր: Ապրրիլյան պատերազմը մեր բանակի եւ մարտիկի հզորության ցուցադրումն էր»,-ընդգծեց գնդապետը:
Մանրամասները` տեսանյությում

«Խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել կա՛մ միայն Երեւանում, կա՛մ Բաքվում». Վ. Վարդանով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА