ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասում են` ԳՄՕ-ն սովից փրկություն է, բայց դրանից հրաժավել է նույնիսկ Աֆրիկան».բնապահպան

29.01.2018 16:34 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ասում են` ԳՄՕ-ն սովից փրկություն է, բայց դրանից հրաժավել է նույնիսկ Աֆրիկան».բնապահպան

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ ԱԺ-ում անցկացվեց  խորհրդարանական լսումներ` «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գիտականներ, ՀԿ ներկայացուցիչներ:
Մինչեւ այժմ Հայաստանը չունի որեւէ օրենք ԳՄՕ-ի`գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների վերաբերյալ: Խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվել է նաեւ այս հարցը, որի արդյունքում ձեւավորվել է հանձնաժողով` առավել մանրակրկիտ ուսումնասիրելու օրենք ունելու առաջարկը:
«Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ խոսքով`շուրջ 14 տարի քայլեր են անում, որպեսզի ԳՄՕ-ի հետ կապված հարցերը կարգավորվեն, սակայն խոչընդոտների են հանդիպել այս կամ այն ոլորտում.«Օրենքի նախագիծը մտավ ԱԺ, տեղի ունեցավ առաջին լսումները, որից հետո օրենքը քնեց ու կառավորթւյունն այն հետ կանչեց: Այստեղ մենք հասկացանք, որ պատգամավորներից որոշներն օրենքի ընդունմամբ իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում եւ խոչընդոտեցին, որ այն ընունվի: Բայց այստեղ խոսքն ազգային անվտանգության մասին է, հատկապես այժմ: 15 տարի առաջ մենք չէին կարող այդքան փաստեր բերել կապված ԳՄՕ-ի վտանգների եւ ռիսկերի հետ, բայց վերջին տարիների ընթացքում իրականացվել են բավականին ուսումնասիրություններ»,-փաստեց Կարինե Դանիելյանը եւ դրական գնահատեց լսումներն ու հանձնաժողովի ստեղծումը: Սակայն բնապահպանին մտահոգել է, որ նախարարությունների ներկայացուցիչները խնդրի վերաբերյալ ցուցաբերել են չեզոքություն.«Ինձ հատկապես զարմացնում է առողջապահության նախարարության դիրքորոշումը, լսումների ժամանակ էլ ասացի, որ նրանք պետք է լինեն նախաձեռնողը , բայց ստացվում է, որ հարցը բարձրացնում են գիտնականներն ու ՀԿ ներկայացուցիչները: Զարմացա , երբ ԱՆ ներկայացուցիչն ասաց, թե չունեն բացահայտման դեպք, որ ԳՄՕ օգտագործելուց մարդիկ հիվանդացել են: Հիմա հարց եմ տալիս, ուսմնասիրե՞լ եք, եթե չեք ուսումնասիրել, որտեղից ունենաք դեպքեր»,-շեշտեց Կ. Դանիելյանը: Ըստ նրա, կան բազմաթիվ օրինակներ, երբ ԳՁՕ-ը դուրս են բերվել բաց միջավայր եւ դուրս են մղել այն բնական տեսակները, որոնք հայտնվել են որպես մրցակիցներ, որի արդյունքում Հայաստանը կորցրել է մի քանի էնդեմիկ տեսակներ: Բնապահպանը նաեւ նկատեց, որ Հայաստանն ունի ցորենի էնդեմիկ տեսակներ, եթե դրանք կորցնի, կնշանակի կորցնում է նաեւ ամբողջ աշխարհը:
Կարինե Դանիելյանը նաեւ հիշեցրեց տարիներ առաջ Եվրամիությունում տեղ ունեցած քննարկումը ԳՄՕ-ի վերաբերյալ.«Այդ ժամանակ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ դատական գործընթացների մեջ էր եւ ԵՄ-ի ներկայացուցիչը հիսթերայի մեջ ընկած մեզ հորդորեց միանալ իրենց այդ պայքարում: Նա հստակ ասաց, որ հողային այն շերտը, որտեղ աճեցվում է ԳՄՕ, այլեւս չի ընդունում նորմալ բույս: Ասում են` ԳՄՕ-ն սովից փրկություն է, բայց ԳՄՕ-ից հրաժավել է նույնիսկ Աֆրիկան»,- փաստեց բանապահպանը:

Հանքարդյունաբերության վերաբերյալ բնապահպանության նախարարի հայացքները կապված են բիզնեսի հետ. բնապահպան

Կենսաբանական գիտությունների դոկտոր ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱԴՈՅԱՆԸ տեղեկացրեց, որ այն ԳՄՕ-ը որոնք ներմուծվում են Հայաստանի էկոհամակարգ, դրանք դուրս են գալիս վերահսկողությունից.«Ներմուծելուց հետո արդեն ի զօրու չենք կանխել դրանց հետագա ընթացքը  սպառնացող վտանգները: Այսինքք` պետք է կանխել ներմուծումը, որովհետեւ ներմուծելուց հետո հնարավոր չէ վերահսկել»,-ասաց կենսաբանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА