ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ

29.01.2018 18:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատու, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ արտասահմանյան անդամ, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

Վաստակաշատ գիտնական ասել է, որ իր համար հաճելի է Արմեն Սարգսյանին հյուրընկալել իր տանը, նրան ճանաչում է երկար տարիներ եւ բարձր է գնահատում նրա մարդկային որակներն ու անցած ճանապարհը:

Արմեն Սարգսյանը և ճանաչված գիտնականը զրուցել են երկրի զարգացման հեռանկարների մասին, կարևորել գիտության ու կրթության դերը, ժամանակի պահանջներին համապատասխան արդյունավետ ու մրցունակ գիտական և կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:

Նրանք խոսել են նաև հասարակական կյանքում մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարևորել հասարակության համախմբվածությունն ու վստահությունը:

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի պատասխանատու Генрих Маргарян-ի ֆեյսբուքյան էջ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА