ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե պետք լինի, խտրականություն էլ պետք է անենք մեր զինվորի համար». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

30.01.2018 13:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե պետք լինի, խտրականություն էլ պետք է անենք մեր զինվորի համար». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել: Նախագծի համաձայն, առաջարկվում էր գործատուի նախաձեռնությամբ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելիս աշխատողների հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատանքը շարունակելու  նախապատվությունը տալ հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած  զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը եւ եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:

ՀՀԿ-ի հետ` ախպերություն, Նիկոլի հետ` հեղափոխություն

Բայց, արի ու տես, որ առաջարկն անընդունելի էր կառավարության համար, ինչը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը: Նա նախ նշեց, որ նման մի նախաձեռնությամբ առաջիկայում հանդես է գալու գործադիրը, իսկ վերոհիշյալ առաջարկը կդառնա 55 հոդվածանոց օրենսդրական փաթեթի մի հոդված, ապա, ըստ էության, հավելեց, որ այսպիսի առաջարկությունը կարող է խտրականություն դիտարկվել, ինչը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդգծեց. «Եթե մենք ունենք սամաններում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորներ, այդտեղ արդեն խտրականությունը մեր ազգի հանդեպ տեղ ունի ու տարբեր միջազգային կազմակերպությունները մեզ չպետք է բացատրեն կամ սովորեցնեն մենք ինչ պետք է անենք, ինչպես պետք է անենք: Եթե պետք  լինի, խտրականություն էլ պետք է անենք՝ մեր զինվորին  ավելի լավ պայման ստեղծելու համար: Եվ երկրորդ՝ եթե կա նախագիծ, որին դուք գաղափարապես կողմ եք, ի՞նչն է պատճառը, որ այս մեկը չեք ուզում հեղինակների հետ քննարկել, անցկացնել, հետո մնացած հոդվածներին անդրադառնալ, որտեղ դետալային հարցեր կան: Եվ երրորդ՝  չե՞ք գտնում, որ այս հարցը զուտ օրենքի բարելավումից, արդարությունից բացի, ունի նաեւ մեծ գաղափարական եւ դաստիարակչական նշանակություն ամբողջ հայության համար»:

Ըստ Հ. Բաբուխանյանի, սա գաղափարական հարց է՝ պատերազմում կռվող ազգի համար. « մենք ուզում ենք, որ մեր զինվորը առանձնահատկություն ունենա իր կյանքի բոլոր ասպարեզներում եւ  դրան առանձին օրենքով անդրադառնալը չե՞ք գտնում, որ ավելի նպատակահարմար է հենց այս գաղափարական տեսանկյունից»:

Ի պատասխան Թ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ սկսեց արդարանալ, թե խտրականությունն ընդամենը վկայակոչել է, որովհետեւ այն շատ տարածված կարգավորում է աշխատանքային հարաբերություններում ու էլի կրկնեց. «Մենք ունենք ստանձնած միջազգային պարտավորություններ: Ուղղակի, խնդիր ենք դրել լսել ոչ թե միջազգային կազմակերպությունների այս կամ այն մեկնաբանությունները, այլ ի սկզբանե միասին այնպիսի լուծումներ գտնել, որպեսզի իրացվի այդ արտոնությունը»:

Փոխնախարարը անկեղծորեն ասաց, որ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ 2005 թվականից սկսած, երբ ՀՀ օրենսգիրքը  ուժի մեջ է մտել. «Մենք անընդհատ ներկայացնում ենք մեր օրենսդրության փոփոխությունները եւ գործող կարգավորումները միջազգային փորձաքննության մասնագիտացված կառույցներին եւ եթե կար այդպիսի հնարավորություն, մենք օգտվել ենք այդ հնարավորությունից՝  ընդամենը ամբողջական եւ լիարժեք կարգավորումներով, որ գործնականում խնդիրներ չառաջանան»:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ

Փաստացի հաստատելով, որ 13 տարի Հայաստանը զուտ հլու-հնազանդ միջազգային պարտավորություններ է կատարում, կառավարության ներկայացուցիչը խոստովանեց, որ իր համար անգամ խորթ է օրենսդրական նախաձեռնության գաղափարական մասը. «Ինչ վերաբերում է գաղափարականին, որ առանձին հոդվածով նշվի, ճիշտն ասած, առանձնապես տարբերություն չեմ տեսնում՝ նախագիծը ներկայացվում է 50 հոդվածանոց նախագծի համատեքստում, թե՝ առանձին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА