ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչով է առանձնացել Արմեն Սարգսյանն իրեն նախորդած եւ հաջորդած վարչապետերից

30.01.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչով է առանձնացել Արմեն Սարգսյանն իրեն նախորդած եւ հաջորդած վարչապետերից

ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, թեպետ որպես ՀՀ վարչապետ, ժամանակին պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի 1996-97 թթ.-ին` ավելի ճիշտ` ըստ էության, 4 ամիս, քանի որ նշանակվել է 1996 թվականի նոյեմբերի 4-ին եւ ազատվել պաշտոնից` 1997 թվականի մարտին (չնայած նույն տարվա փետրվարի սկզբին արդեն իսկ անվերադարձ մեկնել էր Լոնդոն), բայց այդ շրջանը պատմական նշանակություն է ունեցել, որով էլ նա առանձնացել է իրեն նախորդած եւ հաջորդած վարչապետերից:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

Պարզվում է` Ա. Սարգսյանը միակն է եղել Հայաստանի անկախ հանրապետության վարչապետերից, ում ղեկավարած տարին բացվեց մետրոպոլիտենի կայարան: Խոսքը «Չարբախ» կայարանի մասին է, որը բացվել է 1996 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Ա. Սարգսյանը ստանձնել էր վարչապետի պաշտոնը: «Չարբախ» կայարանը հաջորդում է «Շենգավիթ» կայարանին, եւ այդ կայարանից ճյուղավորվող միակ ու վերջին կայարանն է: Այն գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ դուրս է գալիս Շիրակի եւ Արարատյան փողոցներ:

Ի դեպ, «Չարբախ» կայարանի բացմամբ էլ, կարծես, փակվեց երեւանյան մետրոպոլիտենի պատմությունը, որովհետեւ դրանից հետո մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքները դադարեցվեցին: Մասնավորապես` նախատեսվում էր բացել Աջափնյակ եւ Դավթաշեն թաղամասերում մետրոյի կայարաններ, բայց դրա իրականացմանը չմոտեցավ եւ ոչ մի ՀՀ վարչապետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА