ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արմեն Սարգսյանը 100 տոկոսով կընտրվի, իսկ այս հանդիպումները ձեւականություններ են»

30.01.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արմեն Սարգսյանը 100 տոկոսով կընտրվի, իսկ այս հանդիպումները ձեւականություններ են»

Թուրքական բանակն այս օրերին ներխուժեց Սիրիայի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող շրջաններից մեկը` Աֆրինը, բայց առայժմ այն շարունակում է գտնվել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության ներքո: Ըստ պաշտոնական Անկարայի, Թուրքիան այս տարածքը փորձում է յուրացնել, որպեսզի ունենա կայուն ու կանխատեսելի սահման, իսկ ոչ պաշտոնական մեկնաբանությունների համաձայն, թուրքերը, պարզապես, ուզում են տարածքը բնակեցնել արաբներով ու ազատվել տեղի քրդերից, որոնց հետ, այսպես ասած, հին հաշիվներ ունեն: Այս ամենը հատկապես ուշագրավ է մեզ համար, որովհետեւ Աֆրինն ուղիղ գծով Երեւանից հեռու է ընդամենը 700 կմ-ով: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Սիրիայից վերադարձած եւ արդեն մի քանի տարի ՀՀ քաղաքացիություն ունեցող ՍԴԿՀ Հայաստանի վարչության նորընտիր փոխատենապետ ՎԱԶԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

«ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ»

–Պարոն Մեսրոպյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ թուրքական բանակի հերթական ակտիվությունը Սիրիայի սահմանամերձ շրջաններում:

– Սիրիայում մենք հույս ունեինք, որ այս վերջին շրջանում ավելի բարվոք վիճակ պետք է լինի, մանավանդ` Հալեպում, որը հայաշատ քաղաք է: Բայց, ցավոք սրտի, տեսնում ենք, որ Թուրքիայի կառավարությունն անպայման ուզում է տիրանալ Աֆրինին եւ դրա շրջակայքին, որը քրդաշատ շրջան է: Եվ թեպետ Թուրքիան աչք է դրել այդ հողերի վրա, քանի որ այն սահմանակից է իրեն, տեղի բնակչությունն ուզում է, որ այն շարունակի մնալ սիրիական հողատարածք: Ավելին ասեմ` Սիրիայի պետությունը բացարձակապես չի զիջելու ոչ մի մետր հողատարածք:  Հիմա այլեւս քաղաքականությունն ինչ կերպ կտարվի, ցույց կտա ժամանակը:

– Այս անգամ բավական տարօրինակ էին նաեւ գերտերությունների` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արձագանքները: Կարելի՞ է ասել, որ նրանք «ձեռքները լվացել են» ու սպասում են թուրք-քրդական հակամարտության զարգացումներին:

– ԱՄՆ-ն ամենեւին էլ «ձեռքերը չի լվացել» եւ ասում է, որ այնտեղ պիտի ինչ-որ  անվտանգության ստեղծման գործիքներ կիրառի: Բայց ո՞ւմ անվտանգության համար, ինչո՞ւ է ԱՄՆ-ն այնտեղ, սրանք հարցեր են, որոնք դեռ պատասխաններ չունեն: Ցավոք սրտի, այս անգամ Ռուսաստանից ոչ մի արձագանք չկա: Չգիտեմ, թե առաջիկա օրերն ինչ կբերեն: 

«ՄԵՆՔ ՈՉ ՄԵԿԻ ԿԱՐԻՔԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ»

–Վերադառնանք հայաստանյան իրականություն. ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման վերջնաժամկետին շատ քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հայ-թուրքական արձանագրությունը, կարծում եմ` արդեն վաղուց պատմության գիրկն է անցել: Դրան ոչ ոք կողմ չէր, մանավանդ` մեր կուսակցությունը մշտապես դեմ է արտահայտվել: Իմ կարծիքով` այդ արձանագրություններով ոչինչ էլ չէր կարող լինել: Մենք ազատ, անկախ Հայաստանի ուղիով պետք է առաջ գնանք, ինչ էլ, որ լինի մեր պետությունը, մեր հայրենիքը, մենք ոչ մեկի կարիքը չպետք է ունենանք: 

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ է ԱՆԵԼ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Ինսբրուկ

–Ի դեպ, ՀՀ չորրորդ նախագահի ընտրության հարցում էլ ավելի է կարեւորվում Սփյուռքի դերը, եւ ՀՀ գործող նախագահը հատուկ շեշտել է, որ թեկնածուն պետք է հարգանք վայելի Հայաստանում եւ Սփյուռքում: Այս առումով ինչպիսի՞ կարծիք ունեք ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին:

– Ճիշտ է, Արմեն Սարգսյանը ո՛չ մերժեց, ո՛չ էլ ոչ ասաց, որ ընդունում է իր թեկնածության առաջարկը, բայց հույս ունենք, որ դեռ մեր կուսակցության հետ էլ կհանդիպի: Մենք մեր գաղափարներն ու կարծիքները կներկայացնենք, իրեն էլ կլսենք, թե ինչ հետագա անելիքներ ունի: Ճիշտն ասած, չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ, շատ բան կարող է անել, քանի որ խորհրդարանական երկիր ենք դարձել: Տեսնենք առաջիկա օրերին ինչպիսի զարգացում կլինի: Իմ անձնական կարծիքով` հիմա, համենայնդեպս, լավագույնը հենց պարոն Ա. Սարգսյանի թեկնածությունն է: Նա շատ փոքր շրջան վարչապետ էլ աշխատեց: Հավանաբար, Արմեն Սարգսյանը 100 տոկոսով կընտրվի, իսկ այս հանդիպումներն, ուղղակի, ձեւականություններ են: Այնպես որ, նրան պիտի հաջողություն մաղթենք, ուրիշ ոչինչ` հանուն մեր հայրենիքի բարգավաճման, զարգացման, հանուն մեր ժողովրդի բարօրության: Մեր կուսակցության ուզածը սա է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА