ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արեւմուտքը երբեք գաղափարախոսություն չի ունեցել (Տեսանյութ)

30.01.2018 18:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արեւմուտքը երբեք գաղափարախոսություն չի ունեցել (Տեսանյութ)

Հասարակական գործիչ, ֆիզիկոս ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ խոսքով`Հայաստանն ընդունել է մի շարք օրենքներ, որոնք հակամարդկային ու հակաազգային են: Ըստ նրա,  սա  հատուկ ծրագիր է, որը չի խնայում նույնիսկ ցանկացած զորավոր պետության. «Օրինակ վերցնենք ԱՄՆ-ն, որտեղ 3-4 տարի իր բնակչությանը կերակրում է հարստացված հացի ալյուրով, բնակիչներին պատվաստել է գարդասիլ պատվաստանյութով,  գործում էհատուկ օրենք, որը թույլատրում է միասեռականների ամուսնությունը եւ երեխաներ որդեգրել: Սա մարդկության դեմ ուղղված մի մեծ ծրագիր է»,- ընդգծեց Խ. Ստամբոլցյանը: Նա հիշեցրեց, որ արեւմուտքը երբեք գաղափարախոսություն չի ունեցել , պարզապես կա մարդկանց մի մեծ խումբ, որն արեւմտյան աշխարհի հերն անիծել է եւ հերթով գալիս է Հայաստան. «Հունաստանը, որ ուղղափառ եկեղեցու միջնաբերդն էր, ինչ արեցին նրա հետ եվրոպացիները`նրանց տնտեսապես քայքայեցին, հետո որպեսզի վարկեր տան, պահանջեցին, որ միասեռականների իրավունքների մասին օրենք ընդունի, որից հետո վարկեր տրամադրեց: Այսինքն տնտեսական քայքայման այս ճանապարհով ԵՄ-ի մեջ գտնվող սիոնիստական, գլոբալիստները փորձում են ամբողջ մարդկութjնn աղավաղել, սա մարտահրավեր է»,- ընդգծեց Խ. Ստամբոլցյանը եւ հավելեց, որ այսօր զարգացած գրեթե բոլոր երկրները գտնվում են վատ վիճակում`բարոյական խնդիրների առումով:

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ


Մանրամասները` տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА